ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Մարտի 2020;
ԻԷ օր Մեծի Պահոց

Կիրակի 22 Մարտի 2020;
Ե Կիրակի. Քառասնորդական Պահոց (Դատաւորին)

Երկուշաբթի 23 Մարտի 2020;
ԻԹ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Մարտի 2020;
Լ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Մարտի 2020;
ԼԲ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 26 Մարտի 2020;
լբ օր մեծի պահոց,

Ուրբաթ 27 Մարտի 2020;
ԼԳ օր Մեծի Պահոց

Շաբաթ 28 Մարտի 2020;
ԼԴ օր Մեծի Պահոց

Կիրակի 29 Մարտի 2020;
Զ կիրակի. Քառասնորդական Պահոց (Գալստեան)

Երկուշաբթի 30 Մարտի 2020;
ԼԶ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող Հինգշաբթի օրը, (այս տարի 2020 թւականի փետրւարի 20-ին) Հայ եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը "Սուրբ Վարդանանց":

Վարդանանց տօնը մեր եկեղեցու եւ ժողովրդի ամենակարեւոր ու խորհախորհուրդ կրօնական եւ ազգային տօներից մէկն է: "Վարդանանք" ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան բագինին։

Վարդանանց հերոսամարտը մեկնարկւեց 451 թւականի Սուրբ Յարութեան տօնին, երբ Յազկերտը պատանդւած հայոց իշխանութեանը բռնադատեց կրօնափոխ լինել։ Պատմիչի համաձայն չարի գործակալ եւ խօսնակ Յազկերտը այս ձեւով ուզում էր նսեմացնել Տիրոջ Յարութեան հմայքը։ Մի առ ժամանակ նա իրեն յաղթանակած զգաց, բայց աղաւնու պէս պարզ ու օձի պէս խորագէտ հայ ծերակոյտը յառնելով խորտակեց բռնակալի նիգերը ու մայիս ամսի 26-ին, Տիրոջ համբարձման տօնից յետոյ, Հոգեգալստեան երկրորդ ուրբաթ օրը, գլխաւորութեամբ Սուրբ Վարդան Մամիկոնեան Զորավարի ու հասարակ շինական ժողովրդի ու կազմաւորւած բանակի մասնակցութեամբ, Սուրբ Ղեւոնդեանց քահանաների հրաբորբոք քարոզով ու Տիրոջ մարմնի եւ արեան հաղորդութեամբ զօրացած, մի անգամ եւս ոչ ասեց Բանսարկուին ասելով․ «Այս հաւատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները եւ ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարւած»:

Վարդանանց զօրավարներն ու 1036 մարտիրոսները եղան ռահվիրանները ազգային եւ հոգեւոր անվտանգութեան: Հայսատանի երկնակամարի վրայ փայլող աստղերը, որ Իրենց փայլով օրինակ հանդիսացան Նւարսակից մինչեւ Ղարաբաղի ազատագրմանը հասնող հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը պաշտպանող քաջազնուների։

Արդ՝ թէ ինչու ենք այս մեծ իրադարձութիւնը տօնում մեծ պահքի նախօրէին։ Հայ Քրիստոնեայ ժողովուրդը յարութեան գաղափարով զօրանալով անմահ Սուրբ զօրավարների Ս․ Սարգսի, Սրբոցն Ատոմեանց զօրականների, Սրբոց Սուքիասեանց ու Ոսկեանք քահանաների գաղափարով՝ յաւիտանական կեանքի տեսլականով դիմաւորում է մեծ պահքը, որպէսզի ապաշխարութեամբ ու ազգային եւ հոգեւոր արժէքներին՝ իր վաղեմի փառքը վերագտած դիմաւորի Սուրբ Յարութեան տօնը։
Վարդանանց տօնը անւանակոչութեան օրն է բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդան, Վահան, Գարեգին, Խորէն, Արտակ, Արսէն, Տաճատ, Մամիկոն, Հմայակ, Սաթենիկ անունները, ինչպէս նաեւ բոլոր հայկական արական այն անունների, ինչպէս օրինակ՝ Արմէն, Արամ, Հայկ, Ազատ, Աշոտ, Ասպետ, Արի, Սարօ, Տիգրան եւ ալն., որոնք իրենց անւան յատուկ օրը չունեն:

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով (փետրւարի 20-ին) Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ պատարագ։ Անւանակից եկեղեցում Պատարագ մատուցեց Արժ․ Տ․ Մաշտոց Քահանայ Խաչատրեանը։

Սրբազան հայրը Սուրբ եւ Անմահ Պատարագի մասնակից հաւատացեալներին ողջունելով՝ կարեւորեց Սրբոց Վարդանանց տօնի տօնակատարութիւնն ու ոգեկոչումը։ Սրբազան Հայրը ակնարկելով Սուրբ Վրթանէս Պարթեւ Հայրապետի ազգի եւ հաւատքի համար նահատակւածների յիշատակի ոգեկոչման համար արած տնօրինութիւնը, արեց այս հաստատումը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առ այսօր հաւատքի ու հայրենիքի մարտիրոսների մեծարմամբ եւ բարեխօսութեան դիմելով լիցքաւորւում է աստուածային շնորհներով:

Սրբազան Հայրը մեծարելով Սրբոց Վարդանանց մարտիրոսներին արժեւորեց նրանց սխրանքը՝ հայրենիքի ու հաւատքի ու ազգային արժէքների համար զոհւելը։
Առաջնորդ Սրբազանը անդրադառնալով հայրենասիրութեան՝ հաստատեց, որ «հայրենիքը միայն հողատարածք չէ, այլ ներշնչող իրականութիւն եւ նահատակաց աճիւնները կրող նւիրագործւած սուրբ հող է։»

Սրբազան Հայրը ակնարկելով Վարդանանց պատերազմի կարգախօսին՝ «Մահ ոչ միացեալ մահ է, Մահ իմացեալ անմահութիւն է» Հայ ազատագրական պայքարի յատկապէս Արցախի ազատագրման բագինին մատուցւած հայորդիներին որակեց Սրբոց Վարդանանց արժանաւոր եւ գիտակից հետնորդները։

Սրբազան Հայրը նաեւ յաւելեց, «Վարդանանքը հայ մարդուն մանկութիւնից ծերութիւն՝ ոգեշնչող իրականութիւն է, եւ ահա թէ ինչու եկել ենք նրանց հաւատքին հաղորդակցւելու ու նորոգւելու։»

Սրբազան հայրը վերջում ներկաներին ազգային եւ հոգեւոր արժէքների նկատմամբ հաւատարմութեան կոչ արեց, արժէքներ` որ լիցքաւորում եւ արժէորում են մարդու կեանքը ։

Յաւարտ Սուրբ Պատարագի Սրբոց Վարդանանց եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն եւ գեղարւեստական ծրագիր, որի ընթացքին խորհրդի ատենադպրուհի՝ տկն. Ալենուշ Բաղդասարեանը վարելով ծրագիրը իր բարեգալստեան ու օրւայ խօսքը յղեց ներկաներին եւ խորհրդի անունից շնորհակալական խօսք ուղղեց ծրագրի կազմակերպման օժանդակող անդամներին եւ ձայնի դասաւորման պատասխանատուին:

Այնուհետ տօնին յարիր արտասանութիւներով, երգերով եւ երաժշտութեամբ հանդէս եկան, ջութակի կատարում՝ փոքրիկ Դանիէլ Քէշիշեանը, ասմունքեց՝ փոքրիկ Քրիստ Մատթէոսեանը եւ օր. Աննա Մարիան, մենապարերով հանդէս եկաւ «Ակունք» պարախմբի անդամ՝ օրդ. Փրենի Խաչատրեանը եւ մեներգեց «Զւարթնոց» երգչախմբի անդամ՝ տկն. Անի Նարթինեանը:

Այնուհետ Սրբազան հայրը օրւայ առիթով արտայայտւեց եւ ծրագրի աւարտին եկեղեցական խորհուրդը նւէրներ յանձնեց եկեղեցու ծառայողներին և օրւայ գեղարւեստական բաժնի մասնակիցներին:

Ներկանները հիւրասիրւեցին խորհրդի կողմից պատրաստւած համեստ ընդունելութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com