Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Հ.Հ. Պաշտպանութեան Նախարար Վիգէն Սարգսեանը և իր գլխաւորած պատւիրակութիւնը, չորեքշաբթի փետրւարի 1-ին այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան:

Յունւարի 19-ին «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցաւ աղէտ, որտեղ զոհւեցին հրշէջ փրկարարներ:

Չորեքշաբթի փետրւարի 1-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Աստծոյ Ժողովուրդ» եկեղեցու ներկայացուցիչներ՝ պատւելի Ռոբերթ Զաքարեանին եւ պատւելի Էդմոնդ Ռէյհանեանին։

Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Համազգային Մշակոյթի և Կրթական Միութեան Ներկայացուցիչ՝ պրն. Վաչէ Փափազեանին:

Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի միջոցառումները:

Երեքշաբթի 31 յունւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։

Երեքշաբթի յունւար 31-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ղոմի «Լուսաւոր Ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները:

Ահա 38-րդ անգամ լինելով, Իրանի Իսլամական Հանրապետութեան երկնակամարը, առաւել եւս, պայծառանում է ու շողարձակում 22 Բահմանի կենսաւորող, հոգիները ջերմացնող ու միտքը պայծառացնող արեւով։

Թւականիս հինգշաբթի յունւարի 26-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Սրբոց Վարդանանց Եկեղեցին նշեց իր հիմնադրման 30-ամեակը:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի` յունւարի 30-ին տեղի ունցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի նորակառոյց՝ «Ճրտ. Ռոստոմ Ոսկանեան»-ի անւան մարզահամալիրի եւ «Սասնայ Մհեր» սրահի բացման արարողութիւնը: