Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թեմիս Կրօնական Խորհուրդը այսու գրով տեղեկացնում է մեր սիրելի ժողովրդի զաւակներին,

թէ Վանաք Քաղաքամասի Ս. Մինաս Եկեղեցու ծխատէր ու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Վազգէն քահանայ Շմաւոնեանը յետ 28 ամեայ Թեհրանի Թեմում իր մատուցած հոգեւոր ծառայութեանը, տարիքի բերումով եւ մանաւանդ՝ առողջապահական խնդրի պատճառներով հանգստեան է կոչւում եւ ուստի, դադարում է քահանայագործելուց։ 

Առ այդ, Առաջնորդ Սրբազան Հօր տնօրինումով եւ Կրօնական Խորհրդի որոշումով Ս. Մինաս եկեղեցում Կիրակի օրերի պատարագները բնականօրէն շարունակւելու են։ Յաջորդաբար քահանայ հայրեր կայցելեն Վանաք եւ եկեղեցական ու ծիսական Խորհուրդներն ու արարողութիւնները ըստ պատշաճւոյն կը կատարեն, մինչեւ ցնոր տնօրինում։

Վարձքը կատար լինի արժանապատիւ քահանայ հօր եւ մաղթենք իրեն կատարեալ առողջութիւն եւ ամենայն բարիք։

Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ