Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016041801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016041801

Մեծարանքի Իւրայատուկ Երեկոյ, Ի Պատիւ Տիար Խեչում Խեչումեանի

Ներկայ 2016 տարին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի հայրապետական տնօրինումով հռչակւել է, որպէս «Ծառայութեան տարի»:

Եւ այս առիթով թելադրւած է թեմերի թեմական իշխանութիւնների, յատուկ ձեռնարկներով գնահատել ու մեծարել այն հայորդիները, ովքեր մեր ազգային-եկեղեցական կեանքում մշակութային, ընկերային, կրթական, բարեսիրական ու դաստիարակչական բնագաւառներում իրենց ներդրումն են բերել հայակեանքում։

Արդարեւ օրհնութեամբ եւ հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Սրբ. Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի, հինգշաբթի 14 Ապրիլ 2016-ի երեկոյեան կազմակերպւէր էր մեծարանքի երեկոյ, ի պատիւ եւ գնահատանք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երկար տարիների անդամ եւ ատենապետ եւ հասարակական ընկերային, կրթական ու բարեսիրական բնագաւառներում ազգային ծառայութեան սնտուկին իր ներդրումը բերած Տիար Խեչում Խեչումեանի, Սասուն քաղաքամասի Սպիտակ սրահում։

Ձեռնարկին ներկայ էին Առաջնորդ Սրբազան հօր կողքին Առաջնորդական Փոխանորդ Մակար Սրբազանը, Կրօնական Խորհրդի ներկայացուցիչներ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քահանայ հայրեր, Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ եւ եկեղեցական խորհուրդների կապ պրն. Վարդան Բաբախանեան, քաղաքամասի միութիւնների եւ կրթական հաստատութիւնների ներկայացուցիչներ եւ պրն. Խեչում Խեչումեանի ընտանիքն ու ընտանեկան պարագաները եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու Տէր եւ Տիկին ԺոզէՖ եւ Շաքէ Մանւէլեաններ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր միութիւնը, Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմն ու եկեղեցու դպրաց դասը։

Օրւայ  ձեռնարկի բացումը կատարեց խորհրդի ատենապետ պրն. Մարտիրոս Ասլանեանը եւ հրաւիրեց տիկին Արփի Ալլահվերդեանը վարելու երեկոն իբրեւ օրւայ հաղորդավար, որ իր խօսքը սկսեց հրաւիրելով ներկաներին մէկ րոպէ յոտնկայս յարգելու յիշատակը Ապրիլի 2-5  Ադրբեջանական իշխանութիւնների Արցախի խաղաղ բնակչութեան դէմ սանձազերծած յարձակումների ընթացքին զոհ գնացած հայ նահատակ զինւորների. այնուհետեւ հրաւիրեց ներկաներին դիտելու կարճ մի տեսաերիզ նւիրւած պրն. Խեչում Խեչումեանի գործունէութեան, որից յետոյ խօսք առնելով պրն. Խեչումեանը նախ իր շնորհակալութիւնն ու որդիական երախտագիտութիւնը յայտնեց Առաջնորդ Սրբազան հօր, սոյն ձեռնարկը հովանաւորելու համար եւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի եւ իր բոլոր գործակիցներին, որոնց հետ երկար ժամանակ ծառայեց եկեղեցում եւ Սասուն քաղաքամասի ժողովրդին։

Ձեռնարկի ընթացքին խօսք առին Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր միութեան նախագահուհի տիկին Ռոզիկ Մարտիրոսեանը եւ եկեղեցիների եկեղեցական խորհուրդների կողմից Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու-եկեղեցական խորհրդի ատենապետուհի տիկին Սեդա Խաչատրեանը, խօսք առաւ նաեւ կրթական մշակ եւ բանաստեղծ Ալմինը։ Ձեռնարկի վերջում նախքան առաջնորդ Սրբազան հօր եզրափակիչ խօսքը արտայայտւեց Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, որ դրւատեց պրն. Խեչումեանի բարեմասնութիւններն ու այն իրագործումները որ նա իր պաշտօնավարութեան շրջանին իրագործեր էր եւ առաւել ուժ եւ կարողութիւն մաղթեց պրն. Խեչումեանին։ 

Վերջում հանգամանօրէն արտայայտւեց առաջնորդ Սրբազան հայրը, գնահատեց եկեղեցական խորհուրդը սոյն ձեռնարկը կազմակերպելու համար եւ կարեւորութեամբ շետեց ծառայութեան խորհուրդը յաւելելով, որ «Ծառայութիւնը աստւածային պատգամ է եւ օրհնութիւն ու աստւածաստեղծ մարդը կոչւած է ծառայելու Աստծուն, եկեղեցուն, իր նմանին եւ հայրենիքին իբրեւ գրաւականը ժողովրդի յաւերժութեան»։

Իր խօսքի աւարտին առաջնորդ Սրբազան հայրը կոչ ուղղեց ներկաներին ծառայութեամբ իրենց կեանքը արժեւորելու։ Այնուհետ Սրբազան հայրը յանուն Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի յիշատակի յատուկ մի յուշագիր յանձնեց պրն. Խեչումեանին։ Յայտնենք, որ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր միութիւնն ու Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները իրենց մէկական յուշանւէրները յանձնեցին պրն. Խեչումեանին։

{gallery}201604/2016041801{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ