Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 6-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր է, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2020 թւականի Ապրիլ 24-ի 105-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 102-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ փետրւարի 4-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝
Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան և 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջև: Հանդիպման հիմնական նպատակն էր համադպրոցական խաղերի կազմակերպումը, անցկացումը և խաղերին աշակերտների մասնակցութեան ակտիւացումը:
Փետրւարի 8 Շաբաթ . Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն
Փետրւարի 7 Ուրբաթ. Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին
Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, երէկ՝ փետրւարի 5-ին Իսլ. Քարոզչութիւնները համադրող խորհրդի կենտրոնական գրասենեակում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 14 փետրւար 2020 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, թւականիս փետրւարի 4-ին նախաձեռնութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների ու կազմակերպութիւնների գերատեսչութեան, կազմակերպւել էր հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ:
Երեքշաբթի 5 փետրւար 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ և բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին և պրն. Նժդէ Ասլանեանի անձնական ներկայացուց՝ դոկտ. Մոմէնին:
Երեքշաբթի, 4 փետրւարի 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին, որին կը ընկերանար իր եղբայր պրն. Ալբերտ Մութաֆեանը: