ՓԵՏՐՒԱՐԻ 23 † Կիրակի. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող Հինգշաբթի օրը, (այս տարի 2020 թւականի փետրւարի 20-ին) Հայ եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը "Սուրբ Վարդանանց":
Փետրւարի 22 Շաբաթ ՏօնԿոստանդնուպոլսոյ Ս. Ժողովոյն հարիւր յիսուն Հայրապետացն (381 թ.)
Ուրբաթ 21 փետրւար Պահք՝ Տիտոս 3։1-15, Աւետարան ըստ Յովհաննէսի
Փետրւարի 20† Հինգշաբթի Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին
Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 19-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Արւեստագէտ ասպետ՝ պրն. Սեդրակ Նազարեանին, որ եկած էր յատկապէս, իր շնորհակալութիւնը եւ երախտագիտութիւնը յայտնելու Սրբազան Հօր, իր մեծարման երեկոյին ներկայ լինելու եւ նրան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով պատւելու առիթով:
2020 թւականի փետրւարի 18_ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավաններին։
Փետրւարի 19 Չորեքշաբթի Պահք
Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 17-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, միջազգային յոյս եւ տեսիլք ոչ կառավարական ընկերութեան գլխաւոր գործադիր պաշտօնեայ՝ պրն. Մաթիաս Լիբրանդին:
Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 17-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներին, որոնք եկած էին նախ Սրբազան Հօր առողջութեան համար իրենց բարեմաղթանքները յայտնելու եւ երկրորդ յայտնելու, որ արդէն 4 տարի է, որ իրենք գործում են եւ ժամանակն է նոր խորհրդի ընտրութեան: