Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ

Փետրւարի 17 Բշ. ԴՁ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

ԶԱՔԱՐԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ 8.1-3, ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 8.28-39, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-21։

ԶԱՔԱՐԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

1 Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
2 այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
«Ես նախանձով լցուեցի Երուսաղէմի համար,
մեծ խանդով նախանձեցի Սիոնի համար,
մեծ բարկութեամբ նախանձեցի նրա համար»:
3 Այսպէս է ասում Տէրը.
«Ես պիտի վերադառնամ Սիոն եւ բնակուեմ Երուսաղէմում,
Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ քաղաք,
եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ»:

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ

28 Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. 29 որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. 30 եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց:

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՍԻՐՈՅ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ

31 Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ: 32 Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: 33 Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: 34 Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար: 35 Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, 36 ինչպէս գրուած էլ է.
«Քեզ համար ենք մեռնում ամէն օր.
համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար»:
37 Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. 38 որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39 ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»:

ԱՇԽԱՐՀԻ ԱՏԵԼՈՒԹԻՒՆԸ

18 «Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ