Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայրը ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» Միութեան վարչութեան նախագահ եւ փոխնախագահին

Երեքշաբթի 2020 թւականի փետրւարի 4-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» Միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Վազիկ Յակոբեանին եւ փոխնախագահ՝ պրն. Հայրիկ Աղասեանին, որոնք եկած էին Սրբազան Հօրը հրաւիրելու Վարդանանց տօնի առիթով կազմակերպւելիք հանդիսութեան, մի եւ նոյն ժամանակ փոխանցելու Հայ Ուս. «Չհարմահալ» Միութեան 90-ամեակի հետ կապւած հանդիսութիւնների ծրագրերը:

Թեմակալ առաջնորդը նրանց մեծապէս գնահատեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութիւնը, որը իր գործունէութեամբ միշտ դրական ներդրում է ունեցել մեր գաղութի ազգային-եկեղեցական կեանքում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ