Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայրը հանդիպեց Թեհրանի Եկեղեցական խորհուրդների ատենապետներ եւ փոխատենապետներին


Երկուշաբթի 3 փետրւար 2020 թ.-ին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի Եկեղեցական խորհուրդների ատենապետներ եւ փոխատենապետներին, ի ներկայութեամն Կրօնական խորհուրդի ատենապետ՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհն. Ղարախանեանի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի:

Սրբազան հայրը ողջունեց ներկայութիւնը բոլորի եւ յայտնեց, որ յառաջիկայ ամիսներին մեր առջեւ ունենք մի շարք ազգային եւ կրօնական տօններ, որոնց պէտք է պատրաստւենք եւ պատշաճօրէն տօնենք ինչպէս Ս. Սարգիս զօրավարի տօնը, առաջւորաց պահքը, Սրբոց Ղեւոնդեանց եւ Վարդանանց տօնները ու մեծ պահքը իր կիրակիններով:

Սրբազան հայրը նշեց՝ «Պէտք է մեծ պահքը առիթ լինի մեզ հոգեւոր կեանքի վերանորոգման»:

Այնուհետ ժողովականները եկեղեցոյ արարողական եւ ծիսական կեանքի հետ կապւած հարցեր տւին Սրբազան Հօրը, որոնց պատասխանեց Սրբազան Հայրը:

Վերջում Սրբազան Հայրը թելադրեց, որ եկեղեցական խորհուրդների անդամները պարտ են բոլոր եկեղեցական արարողութիւնների՝ Ս. պատարագ, կիրակնամուտի ժամերգութիւն, պսակ, մկրտութիւն,նշանտուք եւ թաղում ներկայ լինեն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ