Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 21-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Աւետարանական համայնքի երբեմնի Վերապատւելի Արշաւիր Երիցեանի որդի՝ պրն. Արամ Երիցեանին:
Շաբաթ թւականիս դեկտեմբերի 18-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս Քահանայ Ներսէսեանի մասնակցեց Ասորի Քաղդէական կաթոլիկ Սուրբ Աստւածածին եկեղեցու վերաբացման եւ վերաօծման առիթով մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագին, որը մատուցւեցՈւրմիայի Արք. Թովմաս Միրէմի ձեռամբ:
Հայ մամուլն իր ծագման օրից ի վեր դարձաւ ոչ միայն անբաժան մասնիկը հայ ժողովրդի, այլեւ դարձաւ նրա ֆիզիքական, հոգեկան ու բարոյական գոյութեան խթանիչ ներուժը, իսկ հայրենի հողից դուրս արմատացած եւ ծիլ առած մամուլն եղաւ նաեւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի հայապահպանման պատւանդանը եւ հայակերտման դարբնոցը՝ հայ լեզւի պահպանումով եւ մեր մշակութային, հոգեւոր, բարոյական եւ ազգային աւանդոյթների ու արժէքների տարածումով ու պաշտպանութեամբ եւ ամենանւիրականն ու ամենաէականը՝ մեր ժողովրդի պահանջատիրութեան ու մեր անժխտելի եւ անքակտելի իրաւունքների ձեռքբերման ի խնդիր առաջ տարւող աշխատանքով եւ ազգային գերագոյն իդէալների ու իղձերի սերունդէ սերունդ փոխանցումով:
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, երեքշաբթի եւ չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14 եւ 15-ին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների գումարւեցին 16-րդ Պատգամաւորական ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում հաստատւած Ազգային մարմինների Անդրանիկ նիստերը, որի ընթացքում կատարւեցին դիւանի ընտրութիւնները եւ փոխանցւեցին ապագայ գործունէութեան ուղեցոյցերը, որոնք կարելի է ամփոփել ըստ հետեւեալի՝
Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական մասնաճիւղի տնօրէն դկտր. Սէյեդ Մահմուդ Աղամիրիի հրաւէրով, հինգշաբթի թւականիս դեկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արժ. Տէր Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի մասնակցեցին հայ եւ զրադաշտ դասախօսների եւ ուսանողների համար կազմակերպւած նոր տարւայ եւ Ս. Ծննդեան միջոցառմանը:
Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների եւ քաղաքակրթութիւնների բաժնի նորանշանակ տնօրէն դոկտ. Ղահրաման Սոլէյմանիին, նոյն բաժնի տեղակալ պրն .Ամերիին եւ բաժնի մասնագէտ տկն. Ռաշիդ Բէյգիին:
Կիրակի թւականիս դեկտեմբերի 12-ին, «Ա.Մանուկեան» թանգարանում ներկայացւեց եւ շնորհանդէսը կատարւեց Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջիի, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմիի միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի, որի միջոցով ստուգւում են պատմական իրերի եւ ձեռագիր գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները: ԻՍՆԱ-ի համաձայն՝ այս գիւտը գաղափարի ստեղծման պահից 4 ամիս անց անցել է փորձարարական փուլերը, ինչպէս նաեւ գիւտերի համաշխարհային մրցոյթից երկու ոսկէ մեդալ նւաճելուց յետոյ, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւել է «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:
7 դեկտեմբեր 1988 թւական: Այդ թւականից անցել է 33 տարի: Հայ ժողովուրդն այդ օրերին ապրեց երկրային դժոխքում իսկ այսօր տարիներ ետք կրկին անգամ Հայաստան աշխարհն ու ողջ հայութիւնը մի այլ երկրաշարժի ցնցումների է ենթարկւել եւ ենթարկւում է...