Երկուշաբթի, փետրւարի 5-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում հաստատւած «Ա. Աւետիսեան» բուժարանի արեան նմուշահաւաքի անձնակազմը արձանագրելով դոնոր դիմորդներին, իրականացրեց հերթական նմուշահաւաքը:
Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:
Հինգշաբթի 8 փետրւարի Սրբոց Վարդանանաց տօնը համընկնելով Սրադարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի հետ այդ իսկ առիթով եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք Սարգսեանը , սպասարկութեամբ եկեղեցու հոգևոր Հովիւ Արժ Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի և Արժ. Տէր Սարգիս քհնյ. Խոսրովեանի:
Երկուշաբթի 6 փետրւար 2018-ին Թեհրանի հայոց թեմը ոգեկոչեց յիշատակը Վարդանանց հաւատամարտի ոգի հանդիսացող Ղեւոնդեանց քահանայից տօնը, մատուցւած Ս. եւ անմահ պատարագով։ Այս տարւայ տօնակատարութիւնը յատուկ իմաստ ունեցաւ, որովհետեւ այս տարի թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակն է։ Այս առիթով Սրբազան հայրը ինքը պատարագեց քահանայական զգեստով Ս. Աստւածածին եկեղեցում։
«Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի Արքայութիւնը մօտեցել է» (Մտ. 3։2)։
Չորեքշաբթի 7 փետրւար 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակի մէջ ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Թոմիկ Թովմասեանին։
Շաբաթ 3 փետրւար 2018-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում յաջորդաբար ընդունեց Կրթական Խորհրդի, կրօնի ուսուցիչների եւ եկեղեցական խորհուրդների ատենապետների ու փոխ ատենապետների։
Իրանի Իսլամական Հանրապետութեան հազարաւոր տարիների պատմութեան մէջ, կան յիշատակութեան արժանի թւականներ, որոնք Իրանի ժողովրդի պատմութեան մէջ վճռորոշ դեր են ունեցել եւ եղել են անկիւնադարձային։
Արդի պատմութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան վկայում է, որ պատմական յիշատակելի ու անմոռաց թւականներից է 22 Բահմանը, մի թւական, որ ոչ միայն Իրանի արդի պատմութեան մէջ եղաւ ճակատագրական, այլեւ տարածաշրջանային ու համաշխարհային պատմութեան ընթացքի վրայ իր անջնջելի դրոշմն է դրել։
Շաբաթ 3 փետրւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի անդամներից տիկնայք՝ Անեթ Բաղդասարեան, Մելինէ Բադալ, Թինա Աւանէս Աղաջանեան և պարոնայք Ալֆրեդ Կարապետեան, Լորիս Մինասեան և Սևան Զոհրաբեանը:
Հինգշաբթի փետրւարի 1-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի միջոցառումները: Այդ առիթով, նոյն օրը առաւօտեան բահմանի 12-ին, որը համընկնում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձին, համայն երկրում ղօղանջեցին եկեղեցիների զանգերը: