Երկուշաբթի, 2017 թւի դեկտեմբերի 25-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ, կենտրոնի պաշտօնեաները և բժշկական կազմը նշեցին Նոր Տարին և Ս. Ծնունդը:
Երեքշաբթի յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Ազգային թանգարանում, եռամսեայ գործունէութիւնից յետոյ, իր աւարտին հասաւ Հայաստան-Իրան «Հողի Յիշողութիւն» ցուցահանդէսը:
Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը Իրանի նաւթատար «Սանչի» նաւի ցաւալի պատահարի առթիւ հայ համայնքի անունից պաշտօնապէս վշտակցել է նաւի զոհւած անձնակազմի սգակիր հարազատներին եւ Իրանի ժողովրդին:
Տարեց տարրը մեր իրականութեան մէջ հայ ընտանիքի ու ընկերութեան հիմքն ու արմատը հանդիսանալով, մեծ արժէք է ներկայացնում եւ ըստ այդմ էլ համապատասխան սիրոյ, յարգանքի ու գուրգուրանքի է կարօտ եւ արժանի։
Կիրակի յունւարի 14-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորուչեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:
Կիրակի յունւարի 14-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհարնի Կարգապահական Ուժերի Հրամանատար՝ Գեներալ Հոսէյն Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային Առաջնորդարան:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ հրապարակի վրայ է 2018 գրպանի եկեղեցական օրացոյցը, որի մէջ նշւած են եկեղեցական տօները, ճաշու ընթերցւածների համարները եւ ամենօրեայ եկեղեցական արարողութեանց կարգը։
Ուրբաթ յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների և ազատորդիների ընտանիքները:
Ուրբաթ՝ յունւարի 12-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» Միջազգային Երաժշտական Փառատօնի շրջանակներում, Գեղարւեստական ղեկավար և դիրիժոր՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի Սիմֆոնիկ Երգչախումբը, ելոյթով ներկայացաւ հանրութեանը:
Ուրբաթ, յունւարի 12-ին, Հեծանւավազքի ֆեդերացիայի Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի կենտրոնի նախաձեռնութեամբ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ հեծանւավազքի մրցոյթ՝ թեհրանահայերի մասնակցութեամբ: Մրցոյթը կայացաւ «Թախթի» մարզահամալիրի հեծանւային դպրոցի պատասխանատուների համագործակցութեամբ: