Ուրբաթ 5 Յունւար 2018-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնի առիթով, Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ օրւայ յատուկ ժամերգութիւնն ու մատուցւեց սուրբ և անմահ պատարագը:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի քաղաքապետ՝ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին հանդիպում-ընթրիք երեկոյ էր նախաձեռնել ի պատիւ Իրանում քրիստոնեայ համայնքների:
Շաբաթ, դեկտեմբերի 30-ին, Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների աշակերտներն և ուսուցչական կազմը դիմաւորեցին Նոր Տարին:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Վարդանանց Եկեղեցիների Կիրակնօրեայ Դպրոցների Սաներն դիմաւորեցին Նոր-Տարին:
Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 2-ին, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից մեծաթիւ պատւիրակութիւն, քաղաքապետի տեղակալի գլխաւորութեամբ այցելեցին պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր Շահէն Միրզայեանի բնակարան և շնորհաւորեցին Ամանորն ու Ս. Ծնունդը և յուշանւէր յանձնեցին իրեն:
Երկուշաբթի 1 յունւար 2018-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:
«Որովհետեւ մեզ համար մանուկ ծնւեց,
մի որդի տրւեց մեզ, որի իշխանութիւնը իր ուսերի վրայ պիտի լինի։
Նա պիտի կոչւի մեծ խորհուրդ հրեշտակ,
սքանչելի խորհրդակից, Աստւած հզօր, Իշխան, հայր հանդերձեալ աշխարհի»։ (Ես. 9։6)
Երեքշաբթի 26 դեկտեմբերի 2017-ի երեկոյեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Սահակեան բարեսիրական կենտրոն:
Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի 26 դեկտեմբերի առաւօտեան, Թ.Հ. Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի «ԿՕՄ»-ի անդամները այցելեցին Թեհրանի «Քահրիզաք» Բարեսիրական Կենտրոն, մասնակցելու նոյն առիթով կազմակերպւած ծրագրին:
Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Հայոց Ազգային «Թունեան» Տարրական դպրոցի աշակետուհիները հրաւիրւել էին Հ.Հ. դեսպանատուն, մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր դեսպանատան միջոցով: