Չորեքշաբթի օգոստոս 29, 2018-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, իրենց հարսը և թոռնիկն այցելեցին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան և Սոֆի Ջաղարբէգեանին:
Երեքշաբթի օգոստոսի 28-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:
Սրանից 50 տարի առաջ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի, որը իւրովի խանդավառութիւն է ստեղծում իրանահայ կեանքում, ի մասնաւորի մարզական կեանքում:
Թւականիս ուրբաթ օգոստոսի 24-ի առաւօտեան, յընթացս սուրբ և անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան և ժողովրդի բարօրութեան համար աղօթք, Երկրի Անկախութեան և Ազգի տօնի առիթով:
Շաբաթ 25 օգոստոս 2018-ի կէսօրին Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ զբօսաշրջիկներ, որոնց մի մասը անդամներ էին «Երկիր և Մշակոյթ» կազմակերպութեան:
Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդը պատրաստել է հետևեալ խոստումնագիրը, որը պսակի գրանցման օրը, պէտք է ստորագրւի զոյգերի միջոցով: Սոյն խոստումնագիրը պատրաստւել է պսակադրութեան սուրբ խորհրդի արարողութեան օրը, ոչ պատշաճ վարքերի կանխարգելու նպատակով:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք գրասէր եւ գրքասէր մեր ժողովրդի զաւակներին, որ վերջին երկու ամիսներին հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը հրատարակեց արժէքաւոր ու բովանդակալից հետեւեալ երեք գրքերը.-
Իսլամական Իտ էլ Ատհայի - Էյդ Ղուրբանի, տօնի առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհաւորական գրեր յղեց երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէին, Հանրապետութեան նախագահ Դկտ. Հասան Ռուհանիին եւ Իսլամական Խորհրդարանի, Դատական ոյժի եւ պետական ու հոգեւոր բարձրաստիճան այրերին։
Թեհրանի Թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի–Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։