Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՕՍՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ

Օգոստոսի առաջին շաբթւան, Միացեալ Նահանգների նախագահ՝ Թրամփը իր յարափոփոխ եւ նկարագրին յարիր յայտարարութեամբ վերահաստատեց Իրանի դէմ իր պատժամիջոցները, խորհելով որ պատժամիջոցների վերականգնումով պիտի կարողանայ ընկճել Իրանի ժողովրդի պայքարի, դիմադրականութեան եւ ստեղծագործելու կամքը։

2018 Մայիսին Դոնալդ Թրամփ, հակառակ իր իսկ երկրի ժողովրդի մեծ մասի կամքի, յայտարարեց միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը։

Ցաւով նկատւում է, որ Դոնալդ Թրամփի գործելակերպն ու աշխատելաոճը մարդկային բարոյական ըմբռնումներից շատ հեռու է։ «Նախ Ամերիկան, կամ Ամերիկա ամէն բանէ առաջ լոզունգը» նոր օրերի ազգայնամոլական, խտրականութեան եւ այլամերժութեան մթնոլորտ է ստեղծում եւ ոտնակոխում մարդկային տարրական իրաւունքները։

Միաստւածեան բոլոր կրօնները ժողովուրդների միջեւ խաղաղութեան, սիրոյ, համերաշխութեան եւ համագործակցութեան կեանքի են առաջնորդում։ Մեծամտութեան, փառամոլութեան, ուրիշ ազգերը արհամարհելու լոզունգ է ՛՛Նախ Ամերիկան կամ Ամերիկա ամէն բանէ առաջ՛՛ խօսքերը։ Հակա-քրիստոնէական, որով եւ հակամարդկային է նախագահ Թրամփի այս քայլը եւ մենք մեկնելով համամարդկային ու քրիստոնէական մեր սկզբունքներից խստօրէն դատապարտում ենք Ամերիկայի նախագահի այս ոչ արդարացի, հակամարդկային քայլը եւ յանուն մեր ողջ ժողովրդի, կոչ ենք ուղղում աշխարհի ղեկավարներին առաջքը առնելու նման համամարդկային երեւոյթների։

Ուզում ենք նաեւ գնահատել Եւրոմիութեան եւ Անգլիոյ ղեկավարներին իրենց ամուր եւ հաստատ կեցւածքի համար ընդդէմ Ամերիկայի միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումին։

Իրանն ու իրանցի ժողովուրդը, որի կեանքի պատւանդանը խարսխւած է աւելի քան երեք հազար տարիների քաղաքակրթութեան վրայ, դիմակայելու, դիմանալու է իր դէմ լարւած թակարդներին, որոնց ետին կանգնած է սիոնական պետութիւնը իր ազգայնամոլ, անմարդկային եւ այլոց իրաւունքները ոտնակոխող սկզբունքներով։

Վստահ ենք, որ խաղաղասէր ու մարդասէր հասարակութիւնը միանալու է մեզ մեր զօրակցութեան՝ Իրանի մեծ ժողովրդին եւ դատապարտութեան՝ Միացեալ Նահանգների նախագահի անմարդկային կեցւածքի մէջ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ