Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք գրասէր եւ գրքասէր մեր ժողովրդի զաւակներին, որ վերջին երկու ամիսներին հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքը հրատարակեց արժէքաւոր ու բովանդակալից հետեւեալ երեք գրքերը.-

Ա.- Յովհաննէս առաքեալի երեք ընդհանրական նամակները - բացատրական սերտողութիւն, հեղինակ՝ Մակար Ս. Եպս. Աշգարեան։

Գիրքը ձօնւած է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի իր քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի եւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդութեան 19-ամեակին։ Հոգեւոր բովանդակութեամբ մեկնաբանական սերտողութիւն է Յովհաննէս առաքեալի ընդհանրական երեք նամակների։ Գրքի մեկենասն է Տկն. Նինա Աւետեանը։

Բ.- Հայոց տաժանքի ճամբաներով - երկու հատոր – հեղինակ՝ Յովհաննէս Աւ. Քհնյ. Հաճեան։

Հեղինակը հայ ժողովրդի տառապալից կեանքն իր դառնութիւններով ու քաղցրութիւններով ներկայացրել է շատ պարզ ու քաղցրաբոյր ոճով. վերջին աւելի քան հարիւր տարիների մեր ժողովուրդի ազատագրական պայքարին ոչ միայն մասնակից է եղել այլեւ եղել է առաջատար քաջամարտիկ, որ մէկ ձեռքում խաչ եւ միւսում զէնք պայքարել է Կարսում, Ապարանում, Սարդարապատում, այնուհետ Փետրւարեան ապստամբութեան ժամանակ եւ ի վերջոյ հանգրւանել է Իրան – Թեհրան։

Գիրքը վերահրատարակւել է Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով։

ա. հատորի մեկենասը եղել է Տիար Հարմիկ Մահմուդեանն ի յիշատակ իր վաղամեռիկ կնոջ եւ ծնողներին։

բ. հատորի մեկենասը եղել է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի առիթով եւ նւիրւած Լիսբոնի հինգ յաւերժայիշատակ նահատակներին։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ