Չորեքշաբթի օգոստոս 29, 2018-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, իրենց հարսը և թոռնիկն այցելեցին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութեամբ էր եկած Սրբազան Հօր մօտ:
Սրբազան Հայրը յատուկ շնորհակալութիւն յայտնեց պրն. դեսպանին և իր ընտանիքին, օրհնեց նրան և իր ընտանիքին և յաջողութիւն մաղթեց բոլորին: