Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 30 Մայիս 2019-ին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Չորեքշաբթի, մայիսի 22-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպեց Թեհրանի գերմանախօս եկեղեցու պատւելիին՝ Քիրստիին և իր երկու հիւր պատւելիներին:
Երեքշաբթի, մայիս 21-ի երեկոյեան, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութեան (ՓԿՄ) նախաձեռնութեամբ, Հայոց Ազգային Թունեան տարր. դպրոցի սրահում, կայացաւ իր ձևով ու բովանդակութեամբ եզակի մի հանդիպում, որտեղ ներկաներին փոխանցւեց Արցախի Գրողների Միութեան (ԱԳՄ), բանաստեղծ՝ Վարդան Յակոբեանի Ղարաբաղի բարբառով գրւած բանաստեղծութիւնները։
Կիրակի, մայիսի 5-ին (օրդ. 15-ին), Թեհրան նահանգի Արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի կազմակերպութեան, ենթակայ Սպառողների ու արտադրողների իրաւունքների պաշտպանութեան կազմակերպութեան միջոցով կայացաւ «Սպառողների իրաւունքների պաշտպանութեան» 6-րդ համագումարը:
«Ցեղասպանութեան նահատակների յիշատակին աշխատանք պատրաստած պատանու կամ մանկան անհատականութեան մէջ դրոշմւելու է ինքնութեան եւ պահանջատիրութեան ոգու երանգը»,-իր օրհնանքի խօսքում նշեց Սրբազան Հայրը աշակերտական նկարչութիւնների ու ձեռարւեստի ցացահանդէսի գնահատագրերի բաշխման երեկոյին, միաժամանակ բարձր գնահատելով Կրթական խորհրդի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան համատեղ կազմակերպած նախագիծը:
Երկուշաբթի, մայիսի 20-ին, Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իմամ Հոսէյնի Ասթան Ղոդսի «Մարգարէների ժառանգորդ» (վառես օլ անբիա) ինստիտուտի ներկայացուցիչները:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 26 Մայիս 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ և Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 17-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչև կէսօրից յետոյ ժամը 16-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը Արարատ մարզաւանում։
Երկուշաբթի մայիսի 20-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Նայիրի» Միութեան վարչութեան անդամների ներկայացուցիչներին:
Հ. Մ. Մ. «Նայիրի« միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շարանում, Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած ցուցահանդէս էր կազմակերպւել: