Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Պատգամաւորական Ժողովի ատենապետն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ 4 մայիս, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց թեմիս Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. ժոզէֆ Մեհրաբեանին։

Այցելութիւնը առիթ եղաւ խօսելու Պատգամաւորական Ժողովի վերջին երկու նիստերի հեզասահ աշխատանքների մասին եւ միաժամանակ խօսելու մօտիկ ապագային տեղի ունենալիք Պատգամաւորական Ժողովի ընտրական նիստի մասին։

Խօսւեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ Մարմնի ընտրւելիք կազմերի մասին, կարեւորութեամբ շեշտելով, որ որպէս կրօնական համայնք հարկ է ունենալ մեր եկեղեցու առաքելութեան հաւատացող, յանձնառու եւ պատրաստակամ հայորդիները։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ