Փետրւարի 17 Բշ. ԴՁ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս տարի Մեծ պահքը սկսւում է երկուշաբթի 24 փետրւար 2020-ին։ Նախորդ օրը՝ կիրակի 23 փետրւար 2020 Բուն Բարեկենդան է։
Շաբաթ՝ 2020 թւականի փետրւարի 15-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Սրբոց Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի ատենապետուհիին եւ ատենադպրուհիին, որոնք եկած էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց եկեղեցու անւանակոչութեան եւ նախագահելու օրւայ կրօնական արարողութեանց, ինչպէս նաեւ զեկուցելու Սրբազան Հօր վերջի շրջանի իրենց կատարած աշխատանքների մասին:
Փետրւարի 16 † . Ե կիրակի Ս. Ծննդից յետոյ
Քրիստոսի Ծննդից (Յունւարի 6) 40 օր յետոյ գալիս է Տեառնընդառաջը։ Գալով Տօնի անւանման, ասենք, որ այս տօնը (40 օրւայ մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառնընդառաջ եւ Տրնդես անւանումներով։ Ըստ աւանդութեան երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին բերեց Տաճար ընծայելու, դեռ մարդիկ քնած էին՝ լուսաբացից առաջ, անցնում էր քաղաքի փակւած Ոսկէ Դռների մօտով. Դռները բացւում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառնընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ։ Իսկ Տրնդեսի իմաստը հետեւեալն է։
Ողջունում ենք Սուրիական խորհրդարանի միաձայնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուն եւ այն դատապարտելու պատմական եւ արդար որոշումին առիթով։
Թեհրանի հայոց թեմի ճարտարապետական կոթողներից Թեհրանի Հայ հասարակական միութեան Հայ ակումբի սրահը, որը 2015-ի օգոստոսին վթարի ենթարկւեց յարակից «Ալաէդդին» բազմայարկանի կանգառի կառուցման հետեւանքով, ազգային իշխանութեան եւ Հայ ակումբի երկարատեւ աշխատանքների արդիւնքում, ահաւասիկ լիարժէք օգտագործման համար շահագործման է յանձնւել:
Փետրւարի 15 Շաբաթ. Տօն՝Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 20 փետրւար 2020-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Փետրւարի 14 † ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ։ Տօն քառասնօրեայ գալըստեանն Քրիստոսի ի Տաճարն