14 յունիս 2020 թւականին Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցին տօնեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի կառուցման տօնակատարութիւնը։ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ։
Այսօր՝ 2020 թւականի յունիսի 14-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
301 թւականին,երբ Ս.Գրիգոր Լուսաւորիչի եւ հայոց Տրդատ Թագաւորի միջոցով քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակւեց 301 թւականին,Աստծու կողմից Ս.Գրիգոր Լուսաւորիչին յայտնւած տեսիլքի համաձայն,կառուցւեց Ս.Էջմիածնի Մայր եկեղեցին 303 թւին։
Շաբաթ, 13 յունիս 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. Վահիկ Աղաքեանին։
Չորեքշաբթի. 10 յունիս 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Պատմական Եկեղեցինների կենտրոնի տնօրէն՝ ճրտգ. Շեռլի Աւետեանի եւ Թեմական խորհրդի անդամ եւ գերեզմանատների վարչութեան հետ կապի ներկայացուցիչ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի ու Գերեզմանատան Վարչութեան անդամ՝ պրն. Խեչօ Նազարեանի հետ այցելեց Դուլաբ ազգային գերեզմանատուն վերահասու լինելու տեղւոյն մատրան ներքեւից տանիքի վնասւածքը: Սրբազան Հայրը գերեզմանատնում այցելեց եկեղեցին եւ եկեղեցու շուրջ գտնւող դամբարանները ինչպէս նաեւ ընդհանուր ակնարկ նետեց գերեզմանատան վիճակին:
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում Ս.Գրիգոր Լուսաւորիչը Սուրբ Թադէոս եւ Ս․Բարթողիմէոս առաքեալներից յետոյ ներկայանում է որպէս Հայաստանի երկրորդ Լուսաւորիչ։ Նա Տրդատ թագաւորի հօր սպանողի որդին լինելով, որպէս հաւատաւոր Քրիստոսնեայ, իր հօր մեղքը քաւելու համար ,միանալով Տրդատ արքային ի նպաստ նրա գահակալության բազում սխրանքներ է գործում, որոնց պատճառով շահում է արքայի համակրանքն ու բարեկամութիւնը,բայց նրա ով լինելն ու հաւատքի բացահայտմամբ ենթարկւում է բազում չարչարանքների ու ի վերջոյ դատապարտում է խոր վիրապում բանտարկութեան`որտեղ մնում է 13տարի։Այդ վայրը յետագային ժողովրդի կողմից վերածւեց աղօթատեղիի։
Երեքշաբթի, թւականիս յունիսի 9-ին ժամը` 8:30-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում, նոյն դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով կայացաւ հանդիպում Կրթական խորհրդի անդամների հետ:
Կիրակի, յունիսի 7-ին, Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի հերթական ժողովը: Ժողովին ներկայ էին՝ Թ.Խ.-ի ատենապետ՝ Նորայր Արամեանը, Թ.Խ.-ի անդամ ու Կրթական խորհրդի կապ՝ Աշոտ Սինանին, Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը և Կ.Խ.-ի անդամներ:
Ինչպէս որ գիտենք Ս․ Յովհհաննէս Մկրտիչը սերում էր Ահարոնեան քահանայեական սերնդից, նրա հայրն ու մայրն էին Զաքարեայ Քահանան եւ Եղիսաբէթը, որոնք արդար եւ օրինապահ անձնաւորութիւններ էին։ Նրա ծննդից առաջ՝ Գաբրիէլ հրեշատակապետը նրա հօրը ասել էր, որ նա պիտի պատրաստի ճանապարհը Տիրոջ համար։ Նա անապատում մեծանալով, որպէս Քրիստոսի դեսպանը, ապաշխարութիւն եւ Տիրոջ արքայութեան մօտալուտ գալուստը քարոզելով ու մարդկանց մկրտելով, ճանապարհը պատրաստեց Քրիստոսի համար։ Նա, մկրտելով Աստծու Որդուն, վկայեց նրա մասին, ասելով․« «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։
Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեմիս Կրօնական Խորհուրդը երեքշաբթի 9 յունիս 2020-ին գումարեց իր հերթական նիստը նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ քահանայ հայրերի։ Ժողովին մասնակցում էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Տիկին Շաքէ Եղիայեանը։