Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ս․ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 102-ՐԴ տարեդարձի առիթով

Ուրբաթ առաւօտեան թւականիս Մայիսի 29-ին ժամը 10-ին Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցում Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ` Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Արարողութեանը ներկայ էին` Հ.Հ Լիազօր դեսպան Տիար` Արտաշէս Թումանեանը դեսպանատան անձնակազմով, Ի. Ի. Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր` պրն. Արա Շահվերդեանը, Ալիք օրաթերթի ընտանիքի, պատգամաւորական եւ թեմական եւ կրօնական խորհուրդների, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները։

Տէրունական աղօթքից առաջ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 102-ՐԴ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ հանրապետական մաղթանք։

Սրբազան հայրը իր քարոզի ընթացքին, յիշեց «102 տարիներ առաջ հայ ժողովուրդը գլխաւորութեամբ հոգեւոր եւ աշխարհական ղեկավարութեամբ Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի ղօղանջների ներքոյ, իր հայրենիքին ու գալիք սերնդին կեանք ընծայելու համար, Աստծուն վստահելով ու ապաւինելով պայաքար մղեց ընդդէմ վայրագ թշնամու, որով վերստին ծնունդ պարգեւեց հայրենիքին»։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի շեշտեց` «տօնակատարութիւններն այն ժամանակ կիմաստաւորւի, երբ իւրաքանչիւր հայորդի իրազեկ կլինի իր պատմութեան, ինչը նրա երակներում նոր կեանք եւ նոր արիւն կներառկի։ Պահն է ճանաչելու Մայիս 28-ը եւ անկախ Հայաստանը կերտող հերոսներին, որոնք ամբողջական Հայաստանի տեսլականը ունենալով Բաշ ապարսնում եւ Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում` թշնամու դէմ ծառացած, պայքարեցին եւ կերտեցին ազատ անկախ Հայաստանը»։

Յաւարտ մաղթանքի՝ Սրբազան Հօր նախագահութեամբ Բաշա_Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում, Վասն հաւատքի եւ վասն հայրենեաց` զոհւած հայորդեաց հոգիների հանգստեան համար տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։

Յաւարտ Պատարագի Սրբազան Հայրը օրհնւած Եռագոյն դրօշը յանձնեց Հ. Հ. Լիազօր դեսպան` Տիար Արտաշէս Թումանեանին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com