Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ այս տարի Ս. Աթոռիս վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 25-ամեակն է։ Այս ուրախ առիթով յառաջիկայ կիրակի 28 Յունիս 2020-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք եւ գոհաբանական յատուկ աղօթք:
Ս. ՆԵՐՍԷՍ ՄԵԾ (մօտաւորապէս 329-373 թթ)
Ս. Ներսէս Մեծը՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ Ս. Յուսիկ հայրապետի թոռը, ուսանել է Կեսարիայում: Հայրենիք վերադառնալուց յետոյ Արշակ Երկրորդ թագաւորը նրան նշանակել է արքունի սենեկապետ, այնուհետև, շնորհելով հոգևոր բոլոր աստիճանները, 353-ին ուղարկել է Կեսարիայ՝ ձեռնադրւելու հայոց հայրապետ: Ըստ աւանդութեան՝ այնտեղ նրա հետ ձեռնադրւել է նաև Ս. Բարսեղ Կեսարացին:
2020 թւականի յունիսի 16-ին երեքշաբթի Առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտգ. Եալվէն, նոյն շրջանի ճգնաժամային շտապի տնօրէն՝ ճրտգ. Խոսրովանին, տկն. Մոնթազէրին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Այս երեւելի վկաները Հայոց աշխարհի երկնակամարում, որպէս հաւատքի լուսատու աստղեր յայտնւեցին, Հայասանում ՝ Արաբական խալիֆայութեան ժամանակ Հարուն Խալիֆայի (786-809) և Բիւզանդիայի Նիկեփորոս Ա կայսեր (802-811) օրօք: Նրանք զաւակներն էին Կարին քաղաքում բնակւող արաբ իշխան Կայսի եւ բարեպաշտ հայուհի քրիստոնեայի, որին իշխանը չէր արգելել մկրտել եւ քրիստոնեական հաւատով դաստիարակել իր երեք որդիներին: Յովսէփը աւագն էր, Սահակը՝ միջնեկը, բայց կրտսերի անունը մեզ չի հասել:
Թ.Հ.Թ. Կարիքաւոր Օժանդակող մարմինը կատարում է հնարաւորինս Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով տուժած եւ գործազուրկ հայրենակիցներին ինչպէս նաեւ յատուկ խնամքի կարօտ ընտանիքներին օժանդակութիւն ցուցաբերելու աշխատանքը:
Այսօր որբուհիներ՝ ՆՈՒՆԷ եւ ՄԱՆԷ Կոյսերի յիշատակի օրն է։ Սրբուհի Նունէ եւ Սրբուհի Մանէ կոյսերը պատկանում էին Հռիփսիմեանց կոյսերի խմբին, որոնք Դիոկղետիանոս Կայսեր հալածանքների ժամանակ թողնելով հռոմը Հայաստան էին եկել:
Այսօր Բեթղեհէմի մանուկների կոտորածի յիշատակի օրն է։ Երբ երեք մոգերը արեւելեան աստղի առաջնորդութեամբ Երուսաղէմ գնացին, մեծն Հերովդէսի ապարանքը մտնելով հարցնում էին․«Ո՞ւր է հրեաների նորածին թագաւորը»:
14 յունիս 2020 թւականին Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցին տօնեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի կառուցման տօնակատարութիւնը։ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ։
Այսօր՝ 2020 թւականի յունիսի 14-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
301 թւականին,երբ Ս.Գրիգոր Լուսաւորիչի եւ հայոց Տրդատ Թագաւորի միջոցով քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակւեց 301 թւականին,Աստծու կողմից Ս.Գրիգոր Լուսաւորիչին յայտնւած տեսիլքի համաձայն,կառուցւեց Ս.Էջմիածնի Մայր եկեղեցին 303 թւին։