Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի, ուրբաթ 18 սեպտեմբեր 2020-ին։
Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։
Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Հայ․ Աւետարանական Եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Վեր․ Պատւելի Սերգէյ Շահվերդեանը եւ Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը եւ քիչ թւով հաւատացեալներ։
Վերջերս Լիբանանում մահացաւ ազգային կեանքում դերակատարութիւն ունեցած Վարանդ Փափազեանը այդ իսկ առիթով Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ցաւակցական հետեւեալ նամակը գրեց իր տիկնոջ եւ հարազատներին:
Այսու յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տէր եւ տկն. Րաֆֆի եւ Արփի Շահնազարեաններին, Շահնազարեանի ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱՐԱՄԷ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆԻ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Կիրակի 13 սեպտեմբեր 2020-ին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տօնեց Խաչվերացի, Խաչի վերացման, փառաբանման տօնը, տօնին յատուկ շարականներով, աղօթքներով եւ Անդաստանի կատարումով։
Արդարեւ, այս առիթով, կիրակի 13 սեպտեմբերին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ երեկոյեան էլ երեկոյեան ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ Խաչվերացի Անդաստան։
Շաբաթ 12 սեպտեմբեր 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս Բարդուղիմէոս եկեղեցինների խորհրդի անդամներին:
Այցելութեան հիմնական նպատակն էր Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնի ու եռօրեայ ուխտագնացութեան հետ կապւած հարցերի քննարկումը:
Թւականիս 10 Սեպտեմբեր, հինգշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում, կազմակերպութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ու մասնակցութեամբ Հայ կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցու ներկայացուցիչների տեղի ունեցաւ խոկումի եւ հսկումի արարողութիւն «Խաղաղաղական ժամերգութիւն» համաճարակի վերացման ու նաեւ այդ ընթացքին տուժած անձանց եւ ընտանիքների ապաքինման եւ հանգուցեալների հոգւոյ հանգստեան խաղաղութեան համար։
Սոյն թւականի սեպտեմբերի 5-ին ժամը 8-ին, նոր ուսումնական տարեշրջանի խորհրդանշական զանգը հայոց դպրոցներում հնչեց հայոց ազգ. «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում:
«Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի օրհնութեամբ կատարւել է Տէրունական աղօթք, որից յետոյ նրանք ընթերցել են Սրբազան Հօր պատգամն ուղղւած հայ աշակերտութեանը: Ելոյթներ են ունեցել նաեւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատնապետ Ալֆրէդ Կարապետեանը: Ողջոյնի խօսքով են հանդէս եկել նաեւ դպրոցների տեսուչները:
Ուրբաթ 4 սեպտեմբեր 2020 թ.-ի երեկոյեան Լիբանանում գործող Իրանի մշակութային կցորդութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջազգային համագումար Այաթօլլահ Թասխիրի յիշատակին:
Համագումարին մասնակցում էին Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից եւ Իրանից, աշխարհական եւ եկեղեցական մտաւորականներ, Մարոնիթ եկեղեցու Պատրիարք Կարտինալ Նորին Ամենապատւութիւն՝ Պշարա Ռաիի ներկայացուցիչը: Ինչպէս նաեւ ասորի- ուղղափար եւ աւետարանական համայնքներից եւ Լիբանանի իսլամ համայնքների՝ սիւննի, շիա եւ դիւրզի ներկայացուցիչներ:
Շատ դժւարին ու անբնական պայմաններում ենք ապրում։ Ամբողջ աշխարհը այս օրերին տառապում է քորոնաժահր կոչւած համաճարակից։ Ամէն տեղ եւ ամենուրէք անորոշութիւն է տիրում եւ անորոշութիւն նշանակում է անյայտ ու անծանօթ ապագայ։
Արդէն աւելի քան 9 ամիս է ինչ աշխարհը տագնապի է մատնւած. ժողովուրդները իրարանցումի մէջ, անկարող են ճիշդ կողմնորոշւել։ Քորոնավիրուս կոչւած համաճարակը ժողովուրդների կեանքը հիմնովին փոխեց, նոր անորոշ ու մթին ապագայի հեռանկարի առաջ է դրել։