Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, երեքշաբթի եւ չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14 եւ 15-ին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամների գումարւեցին 16-րդ Պատգամաւորական ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում հաստատւած Ազգային մարմինների Անդրանիկ նիստերը, որի ընթացքում կատարւեցին դիւանի ընտրութիւնները եւ փոխանցւեցին ապագայ գործունէութեան ուղեցոյցերը, որոնք կարելի է ամփոփել ըստ հետեւեալի՝
Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական մասնաճիւղի տնօրէն դկտր. Սէյեդ Մահմուդ Աղամիրիի հրաւէրով, հինգշաբթի թւականիս դեկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արժ. Տէր Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի մասնակցեցին հայ եւ զրադաշտ դասախօսների եւ ուսանողների համար կազմակերպւած նոր տարւայ եւ Ս. Ծննդեան միջոցառմանը:
Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 14-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների եւ քաղաքակրթութիւնների բաժնի նորանշանակ տնօրէն դոկտ. Ղահրաման Սոլէյմանիին, նոյն բաժնի տեղակալ պրն .Ամերիին եւ բաժնի մասնագէտ տկն. Ռաշիդ Բէյգիին:
Կիրակի թւականիս դեկտեմբերի 12-ին, «Ա.Մանուկեան» թանգարանում ներկայացւեց եւ շնորհանդէսը կատարւեց Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջիի, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմիի միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի, որի միջոցով ստուգւում են պատմական իրերի եւ ձեռագիր գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները: ԻՍՆԱ-ի համաձայն՝ այս գիւտը գաղափարի ստեղծման պահից 4 ամիս անց անցել է փորձարարական փուլերը, ինչպէս նաեւ գիւտերի համաշխարհային մրցոյթից երկու ոսկէ մեդալ նւաճելուց յետոյ, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւել է «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:
7 դեկտեմբեր 1988 թւական: Այդ թւականից անցել է 33 տարի: Հայ ժողովուրդն այդ օրերին ապրեց երկրային դժոխքում իսկ այսօր տարիներ ետք կրկին անգամ Հայաստան աշխարհն ու ողջ հայութիւնը մի այլ երկրաշարժի ցնցումների է ենթարկւել եւ ենթարկւում է...
Հինգշաբթի թւականիս նոյեմբերի 25-ին, «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ աշխատակցուհի Սէրինէ Ռոստամլուն ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի անդամ եւ Թանգարանի կապ Ռաֆիկ Մելիքսէթեանի այցելեցին Թեհրանի գեղարւեստի ֆակուլտետի ճարտարապետութեան շրջանաւարտ Արամազդ Նազարեանի բնակարան եւ մտերմիկ զրոյց ունեցան տէր և տկն. Նազարեանների հետ։
Չորեքշաբթի թւականիս նոյեմբերի 24-ի երեկոյեան նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի Ս. Սարգիս եկեղեցում գումարւեց Նորանշանակ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստը, որին ներկայ էին Թեմական խորհրդում Եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանը եւ Եկեղեցական խորհուրդների նորանշանակ անդամները:
Երեքշաբթի թւականիս նոյեմբերի 23-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիւրընկալեց գերմանիոյ դեսպան Հանս-Ուդօ Մուտթզելին: