Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ հոկտեմբերի 8-ին 2022թ. տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ
նոյեմբերի 4-ին, 2022թ. տօնւելու է՝
Թեմիս Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
Եպիսկոպոսական Ձեռնադրութեան 25-ամեակը:
Այսու դիմում ենք համայնքիս բոլոր կազմակերպութիւններին, միութիւններին, եկեղեցական խորհուրդներին, հաստատութիւններին եւ բոլոր ազգայիններին՝
իրենց ուղերձը մինչեւ թւականիս հոկտեմբերի 20-ը յղել
Ազգային Առաջնորդարանի գրասենեակ:
Հասցէ՝ تهران، خیابان استاد نجات اللهی، شماره 295 کد پستی 1598873311
Հեռապատճէն` (+98 21) 88892617
Էլեկտրոնային փոստ՝ temakan[at]armprelacy.com
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
Եպիսկոպոսական Ձեռնադրութեան
25-ամեակի տօնակատարութեան
Կազմակերպիչ յանձնախումբ
Երկուշաբթի թւականիս սեպտեմբերի 26-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանին, ընկերակցութեամբ նորանշանակ Հիւպատոս՝ պրն. Արթուր Սարգսեանին:
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով, կիրակի, 25 սեպտեմբեր 2022-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց նաեւ հոգեհանգստեան արարողութիւն Ադրբէյջանի վերջին յարձակումների ընթացքում նահատակւած հայ զինւորների յիշատակին եւ նրանց հոգու խաղաղութեան համար:
Երկու տարի է ինչ կովիդ հիւանդութեան համաճարակի պատճառով կրթօջախները աշխատում էին հեռակայ կարգով կամ ոչ բնական պայմաններում: Այդ կարգավիճակին էր մատնւած նաեւ Թեհրանի հայոց թեմի բոլոր օղակների կրթօջախները, սակայն ուսումնական առաջիկայ տարեշրջանում, որի մեկնարկին մնացել են հաշււած օրեր, կրթօջախները աշխատելու են ընկալեալ կարգով: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի հետ:
Շաբաթ, թւականիս սեպտեմբերի 24-ին, Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցում տօնակատարւեց Սուրբ Գէորգ զօրավարի տօնը եւ տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագի ընթացքում Սրբազան Հորն սպասարկում էին Արժ․ Տ․ Սահակ Քհնյ. Խոսրովեանը եւ Արժ․ Տ․ Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը։
Այսօր առաւօտեան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը:
Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով՝ ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցում, յաւարտ Ս. Եւ Անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
«Բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ միասնաբար եւ համագործակցութեամբ ջանք չենք խնայում համայնքի բարօրութեան եւ բարգաւաճման համար»
Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,
Վերամուտ է կրկին. հազարաւոր, տասնեակ հազարաւոր աշակերտներ, աշակերտուհիներ իրենց ծնողների հետ միասին շարւած աշխատանքի են լծւած. աշակերտները աշխատում են ձեռք բերել իրենց դասարանների համապատասխան դասագրքերն ու տետրերը, գրենական պիտոյքներն ու անհրաժեշտ դպրոցական իրերը, ծնողները մի կողմից մտածում են դպրոցական թոշակների հայթայթման, իրենց զաւակների դպրոցի յատուկ զգեստների, մի խօսքով իրենց զաւակները արտաքնապէս նորոգելու եւ հոգեպէս պատրաստելու դպրոցական տարեմուտին եւ միւս կողմից էլ աշխատում են աստիճանաբար նրանց պատրաստել դպրոցական, կրթական կեանքին։