Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԹԻՒ 2

Թեհրանի հայոց թեմի պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցող թեկնածուների անհրաժեշտ պայմանները՝

1. Իրանի քաղաքացիութիւն
2. Հայոց Առաքելական Եկեղեցու մկրտութիւն
3. Նւազագոյնը՝ 25 տարիքը լրացրած
4. Շրջանի 15 անհատների կողմից, թեկնածուի երաշխաւորում
5. Առնւազը միջնակարգի ուսումնաւարտ (դիպլոմ)
• Ծանօթ.-Թեկնածուն շրջանաւարտ չլինելու դէպքում (առանց դիպլոմ) պէտք է նւազագոյնն ունենայ «սիքլ»-ի վկայական եւ ազգային-հասարակական աշխատանքներում պատասխանատու հանգամանք զբաղեցնելու անցեալ, օրինակ՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի կամ Թեմական խորհրդի կամ յարակից մարմինների կամ էլ Մ. Մ. միութիւնների վարչութեան անդամակցութիւն:
6. Թեկնածուն իր շրջանից առաջադրւելու համար, պէտք է նւազագոյնը՝ մէկ տարի առաջ բնակւած լինի յիշեալ քաղաքամասում:
7. Թեկնածուները պէտք է հոկտեմբերի 7-ից մինչեւ 21-ը (մեհրի 5 — 29) ժամանակահատւածում, իրենց արձանագրութիւնը լրացնեն յանձնախմբի կողմից ներկայացւած կայքէջում (www.patgamavorakan17.ir):
8. Թեկնածուները կայքէջում իրենց արձանագրութիւնը լրացնելուց յետոյ, պէտք է պատրաստեն իրենցից պահանջւած փաստաթղթերը եւ դրանք անձամբ յանձնեն ընտրութիւնների ճշտւած տեղական ենթայանձնախմբին եւ ստանան փաստաթղթերի յանձնելու ստացականը:
• Ծանօթ՝ Փաստաթղթերի յանձնումն ուղղակի կատարւում է թեկնածուի ձեռամբ՝ առանց միջնորդի կամ լիազօրւած անձի միջամտութեամբ:

Թեկնածուներից Պահանջւած Փաստաթղթերի Ցուցակ`

1. Թեկնածուի անձնագիրը եւ պատճէնը
2. Ազգային քարտը եւ պատճէնը
3. Ուսուման վերջին աւարտականի վկայականը և պատճէնը
4. Երկու հատ նոր լուսանկար 6 x 4 սմ. չափով
5. Մկրտութեան վկայական
6. Ասպիգար չլինելու վկայագիր (گواهی عدم سوء پیشینه)
7. Թմրամոլութիւն չունենալու վկայագիր (گواهی عدم اعتیاد)
8. Արձանագրման ստացական
9. Ծխական տուրքի մինչեւ 2021 թւականի աւարտի հաշւեփակ-ման անդորրագիր
10. 15 հայ անձնաւորութիւնների կողմից թեկնածուին երաշխա-ւորող գրութիւն
11. Ազգային մարմինների կամ Մ. Մ. միութիւնների կողմից թեկնածուի մասին տեղեկանք (միայն «սիքլ» կրթութիւն ունեցող անհատների համար):
Ծանօթ.- Թեկնածուները 6-րդ կէտի վկայակագիր (گواهی عدم سوء پیشینه) ստանալու համար, կարող են անձամբ մտնել յիշեալ հաստատութեան կայքէջ կամ դիմել Փոլիս+10-ի գրասենեակներին եւ տեղի վրայ ստանալ անհրաժեշտ գրութիւնը: (Դիմելուց առաջ ենթական պէտք է «www.adliran.ir» կայքէջից ստանայ իր կոդը «کد ثنا»):
Իսկ 7-րդ կէտի վկայագրի համար նախ պէտք է յիշեալները իրենց ազգային քարտով դիմեն Ազգային Առաջնորդարան եւ վերցնեն իրենց տարրալուծարանը ներկայացնող նամակները, ապա ներկայանալով ճշտւած տարրալուծարան եւ արեան քննութիւն յանձնելուց յետոյ, ստանան պահանջւած նամակը (گواهی عدم اعتیاد):

Թ.Հ.Թ. 17-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ