Դեկտեմբերի 27-ին հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին Թեհրանի ուսումնադաստիարակչութեան ընդհանուր տնօրէնի տարրական օղակի օգնական՝ դոկտ. Նադեր Ջահանարան, (معاون مدیرکل شهر تهران، مقطع ابتدایی) և 8-րդ շրջանի տնօրէն՝ Մոսթաֆա Արաբամերին ու յարակից բաժինների այլ պատասխանատուներ:
Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, քրիստոնէական ամենաազնիւ արարքին, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան:
Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով Ս. և անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:
Ուրբաթ 5 Յունւար 2018-ի յետ միջօրէի ժամը 4-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնի առիթով, Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ օրւայ յատուկ ժամերգութիւնն ու մատուցւեց սուրբ և անմահ պատարագը:
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի քաղաքապետ՝ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին հանդիպում-ընթրիք երեկոյ էր նախաձեռնել ի պատիւ Իրանում քրիստոնեայ համայնքների:
Շաբաթ, դեկտեմբերի 30-ին, Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների աշակերտներն և ուսուցչական կազմը դիմաւորեցին Նոր Տարին:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Վարդանանց Եկեղեցիների Կիրակնօրեայ Դպրոցների Սաներն դիմաւորեցին Նոր-Տարին:
Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով յունւարի 2-ին, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանից մեծաթիւ պատւիրակութիւն, քաղաքապետի տեղակալի գլխաւորութեամբ այցելեցին պարտադրեալ պատերազմի անձնուրաց զինւոր Շահէն Միրզայեանի բնակարան և շնորհաւորեցին Ամանորն ու Ս. Ծնունդը և յուշանւէր յանձնեցին իրեն:
Երկուշաբթի 1 յունւար 2018-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների, անձնուրացների եւ կարիքաւորների ընտանիքներին:
«Որովհետեւ մեզ համար մանուկ ծնւեց,
մի որդի տրւեց մեզ, որի իշխանութիւնը իր ուսերի վրայ պիտի լինի։
Նա պիտի կոչւի մեծ խորհուրդ հրեշտակ,
սքանչելի խորհրդակից, Աստւած հզօր, Իշխան, հայր հանդերձեալ աշխարհի»։ (Ես. 9։6)