Կիրակի յունւարի 14-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհարնի Կարգապահական Ուժերի Հրամանատար՝ Գեներալ Հոսէյն Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային Առաջնորդարան:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ հրապարակի վրայ է 2018 գրպանի եկեղեցական օրացոյցը, որի մէջ նշւած են եկեղեցական տօները, ճաշու ընթերցւածների համարները եւ ամենօրեայ եկեղեցական արարողութեանց կարգը։
Ուրբաթ յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների և ազատորդիների ընտանիքները:
Ուրբաթ՝ յունւարի 12-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» Միջազգային Երաժշտական Փառատօնի շրջանակներում, Գեղարւեստական ղեկավար և դիրիժոր՝ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի Սիմֆոնիկ Երգչախումբը, ելոյթով ներկայացաւ հանրութեանը:
Ուրբաթ, յունւարի 12-ին, Հեծանւավազքի ֆեդերացիայի Թեհրանի հիւսիս-արեւելեան շրջանի կենտրոնի նախաձեռնութեամբ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ հեծանւավազքի մրցոյթ՝ թեհրանահայերի մասնակցութեամբ: Մրցոյթը կայացաւ «Թախթի» մարզահամալիրի հեծանւային դպրոցի պատասխանատուների համագործակցութեամբ:
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 27 յունւար 2018-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ տնօրինումով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յառաջիկայ, ուրբաթ 26 յունւար 2018-ի Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւելու է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատարր կոնդակը նւիրւած Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին։
Կանանց և ընտանիքի հարցերով Ի.Ի.Հ. Նախագահի օգնակալ՝ դոկտ. Մասումէ Էբթեքար, Հինգշաբթի յունւարի 11-ի առաւօտեան այցելեց Ս. Աստւածածին եկեղեցին, Արտակ Մանուկեան Թանգարանը:
Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, այս տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն Ռազի եւ Էհասն հոգեբուժական կենտոններ նաև Քահրիզաք, Օմիդ, Խանէ Մոհաբաթ եւ Սուրբ Մարիամ ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:
Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով , շաբաթ յունւարի 6-ին Ի.Ի. Բանակի «Էմամ Ալի» Համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին Հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին և ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքին: