Սիրելի հայրենակիցներ,
Նոր Տարւայ և Ս. Ծնունդի առիթով Ռադիօ Թեհրանի հարցազրոյցը Սրբազան Հօր հետ կարող էք ունկնդրել կիրակի դեկտեմբերի 24-ի երեկոյեան ժամը 22:30-ին:
Ռադիօ Թեհրանը ցրւոմ է FM Ալիքի 94 յաճախականութեան նաև դիջիտալի 64QAM/8K/578000 (RADIO NAMA TEHRAN) յաճախականութեան վրայ:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 29 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս նորաօծ քահանան՝ Արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր տաճարում մատուցանելու է իր անդրանիկ պատարագն ու տալու է իր քարոզը։
Չորեքշաբթի դեկտեմբերի 20-ի երեկոյեան, մեկնարկեց «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը:
Թ.Հ.Թ.-ի Ազգային Առաջնորդարանը
Բացառաբար
Երեքշաբթի դեկտեմբերի 19-ի երեկոյեան, Իսլամական Ազատ Համալսարանի, Թեհրանի Կենտրոն Միաւորի (دانشگاه آزاد اسلامی واحد تهران مرکزی) դահլիճում կայացաւ քննարկում հայ պատմագիրներ՝ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Փաւստոս Բիւզանդի և Սեբէոսի աշխատութիւնների նշանակութիւնը «Իրանի հին պատմութեան մէջ» թեմայով:
Երկուշաբթի, 18 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։
Երեքշաբթի, դեկտեմբերի 19-ի առաւօտեան, նախագահական պալատի հրաւէրով, Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք՝ Զօրիկ Կարապետեանն ու Հարմիկ Աւետեանը մասնակցեցին Քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հրապարակման առաջին տարելիցի առիթով կայացած համաժողովին:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 25 դեկտեմբեր 2017-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Կիրակի, դեկտեմբերի 17-ին, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետարանի եւ քաղխորհուրդի ներկայացուցիչները այցելեցին հայոց ազգային «Ռոստոմ» տղայոց տարրական դպրոց:
Ուրբաթ, նոյեմբերի 17-ի երեկոյեան ժամը 6:30-ին տեղի ունեցաւ «Յ. Թովմասեան» աղջ. միջնակարգ դպրոցի վկայականների բաշխման տօնահանդէսը: