Երեքշաբթի 26 դեկտեմբերի 2017-ի երեկոյեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Սահակեան բարեսիրական կենտրոն:
Հանդիպման ներկայ էին Թեմական Խորհրդի անդամ՝ պրն. Արամ Նովշադեանը, Կ.Օ.Մ.-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը, Ծխատեր քահանայ՝ Արժ. Տէր Մաշտոց Խաչատրեանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհուրդը, Սահակեան Բարեսիրական Կենտրոնի վարիչ մարմինը և կենտրոնի բնակիչները:
Թ. Հ. Թ. կարիքաւորներին Օժանդակող Մարմնի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը տեղեկութիւններ փոխանցեց Սահակեան Կենտրոնի երկրորդ և երրորդ յարկերի մաքրազարդման մասին և տեղեկացրեց թէ այդ բաժինների նախագիծը պատրաստւել և յանձնւել է շինարարական մարմնին և Առաջնորդի ու Թեմական Խորհուրդի համաձայնութեան պարագային կարելի է նոր վարչական ձև կիրառելով յանձնել ցանկացողներին:
Ապա պրն. Ռազմիկ Այդինեանը փոխանցեց բնակիչների թւի և կեցութեան վերաբերեալ:
Սրբազան Հայրը առաջարկներ ներկայացրեց բնակիչներին զբաղւելու ընթերցանութեան և մշակութային աշխատանքներ կատարելու:
Վարիչ մարմինը ընդառաջելով Սրբազան Հօր խորհուրդները խոստացաւ իր գալիք աշխատանքների ծրագրի մէջ ներառելու և օր գործադրելու: