Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:
Երեքշաբթի յունւարի 30-ի առաւօտեան, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած ծրագրերի մասին հանրութեանը տեղեկացնելու նպատակով, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս Թեհրանի Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի, թւականիս 24 յունւարից մեկնարկւեց դպրոցներում հոգեւորական-աշակերտական հանդիպումները:
Երեքշաբթի 30 յունւար 2018-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Ծիածան Մանկապատանեկան Արւեստանոցի տեսչուհի՝ տկն. Նադիա Այվազեանին և ուսուցչական կազմին:
Երեքշաբթի 30 յունւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Սրբոց Վարդանանց Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Անահիտ Միխայեանը, Ալենուշ Բաղդասարեանը, Քառոլին Յովսէփեանը և պրն. Էդւարդ Աբրահամեանը:
«Մեր բանակը միշտ պատրաստ է պահպանելու մեր ժողովրդին ու հայրենիքի սահմանները, սակայն մեր փափագն է եւ ձգտումը՝ խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններում հարեւանների հետ ապրելը»:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Շաբաթ 27 յունւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդու՝ Մարտիրոսի, նաև 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցուն:
Տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, ուրբաթ 26 յունւար 2018-ին Թեհրանի մեր եկեղեցիներում, առաւօտեան յընթացս Ս. պատարագի ընթերցւեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատարր կոնդակը նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին:
Երեքշաբթի և չոեքշաբթի, 2018 թւի յունւարի 23 և 24-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Հայոց Ազգային Շանթ, Մարեամեան և Արարատ դպրոցների աշակերտները, Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու: