Կիրակի, 24 դեկտեմբեր 2023 թւականին, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց «Յակոբեան» ընկերութեան սեփականատէր, տնօրէն ու բարերար՝ պրն. Սմբատ Յակոբեանը, որը յատուկ կերպով եկել էր Սրբազան Հօրը շուտափոյթ ապաքինման մաղթանքներ փոխանցելու եւ միաժամանակ շնորհաւորելու նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով:
Սուրբ Ծննդեան տօնի առիթով Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ, Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում չորեքշաբթի, դեկտեմբերի 27-ին կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան», վերահասու լինելու թեհրանահայութեան խնդիրներին, քաղաքապետարանի եւ քաղաքին կապւող խնդիրներին:
Այսու Թ. Հ. Թ. Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Պատգամաւորական Ժողովը, Կրօնական Խորհուրդը, Թեմական Խորհուրդը, Քահանայից դասը, Հաշւեքննիչ Մարմինը եւ Շմաւոնեան ընտանիքը գուժում են վախճանումը`
ԱՐԺ. Տ. ՎԱԶԳԷՆ ՔՀՆՅ. ՇՄԱՒՈՆԵԱՆ-Ի
որը տեղի ունեցաւ չորեքշաբթի, դեկտեմբեր 27-ին, 2023 թ.:
Քահանայ Հօր վերջին օծման եւ թաղման կրօնական արարողութիւնը Կը կատարւի շաբաթ, դեկտեմբերի 30-ին, առ. Ժամը 10:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, որից յետոյ դին կը փոխադրւի Նոր Բուրաստան գերեզմանատուն, ուր կամփոփւի:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Նոր տարի է կրկին, նոր յոյսի, նոր կեանքի, նոր հորիզոններ բանալու գեղեցիկ առիթ: Այդ առիթը մեզ պարգեւեց ինքը Աստւած, իր հրեշտակին եւ երկնային էակների առաքումով աշխարհ, նրան տալու մարդկային կեանքի ամենամեծ եւ անկրկնելի Աւետիսը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, Խաղաղութի՜ւն երկրի վրայ եւ հաճութի՜ւն մարդկանց միջեւ» (Ղկ. 2:14):
Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 6 յունւար 2024 թւականին, մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:
Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն՝ ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան:
Սկիզբ ժամերգութեան ժամ 8.30
Սկիզբ Ս. Պատարագի ժամ 10.00
Քարոզ ժամ 11.00
Կարգ Ջրօրհնեաց ժամ 12.00
Կրօնական արարողութեան նախագահելու է թեմիս առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Առաւօտեան պատարագից յետոյ եւ նոյն օրը ժամը 17:00-ից-19:00-ը թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդունելու է շնորհաւորութիւններ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Մեր ժողովրդի զաւակներին սիրով հրաւիրում ենք՝ մասնակցելու Ծննդեան եւ Աստւածայայտնութեան հոգեպարար արարողութիւններին՝ հաղորդւելու տօնի խորհրդով եւ վերանորոգելու ու վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատքը:
Ծանօթ.-
Կիրակի, 7 Յունւար 2024 թւականին Յիշատակ Մեռելոց է: Այս առիթով մեր բոլոր եկեղեցիներում, ինչպէս նաեւ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Հին Բուրաստանի (Դուլաբ) Ս. Յովհաննէս մատուռներում մատուցւելու է Ս. պատարագ, որից յետոյ տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք, որ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի թեթեւ վիրահատութիւնը ունեցել է բարեյաջող ընթացք եւ մի քանի օր հիւանդանոցում բժշկական հսկողութեան տակ մնալուց յետոյ, իր բնակարանում կը շարունակի ապաքինման շրջանը:
Հաճեցէք աղօթել Առաջնորդ Սրբազանի շուտափոյթ ապաքինման համար:
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
Սրանից 40 տարիներ առաջ Թեհրանի Զէյթուն քաղաքամասը համալրւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիով, որը դարձաւ քաղաքամասի հաւատացեալ հայրենակիցների հոգեւոր սնունդը ապահովող եկեղեցի: Ահաւասիկ եկեղեցու օծման 40-ամեակին նւիրւած միջոցառում էր կազմակերպւել թւականիս՝ դեկտեմբերի 22-ին, նոյն եկեղեցում:
Կիրակի, 24 դեկտեմբեր 2023 թւականին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալիէ Ռէզայի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի մասնակցել է յիշեալ Հիմնարկի կենտրոնում կազմակերպւած հանդիպմանը, որտեղ նաեւ ներկայ են եղել Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:
Շաբաթ, 23 դեկտեմբեր 2023 թւականին, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բնակարանում իրեն այցելութեան էին եկել Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որին յաջորդեց Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի այցելութիւնը, ովքեր Սրբազան Հօրը բարի եւ արագ ապաքինում մաղթելով, յոյս յայտնեցին, որ շուտով կրկին կը վայելեն Սրբազան Հօր ներկայութիւնը՝ Ազգ. Առաջնորդարանում:
Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ իրականացւող դաժան ռմբակոծութիւններին, որին զոհ գնացին աւելի քան 20000 անմեղ մարդիկ:
Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։
Որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, բուռն կերպով դատապարտում ենք իսրայէլական հակապաղեստինեան այս անմարդկային արշաւանքն ու ռմբակոծումը եւ կոչ ենք անում միջազգային ատեաններին համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատւածում տեղի ունեցող աղէտը։
Իւրաքանչիւր վայրկեանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, որի արդիւնքում աւելի քան 120 հազար արցախահայեր ստիպւած եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրւել։
Զգում ենք դառնութիւնն եւ կսկիծը Պաղեստինի ժողովրդի եւ խորապէս զօրակցում ու ցաւակցում ենք Պաղեստինի ազնիւ եւ մարտունակ ժողովրդին:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ