
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 օգոստոս 2025 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի օգոստոսի 18-ին 2025թ., Յիշատակ Մեռելոց է:
Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 16-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, ստացաւ «Կանաչ կառավարման» անւամբ վկայականը:

Կիրակի 27 յուլիս 2025 թւականին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի այլակերպութեան կամ պայծառակերպութեան տօնը:
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարգ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

«Հինգերորդ դարի հայ վանական Եղիշէ Չարենցի» աֆորիզմները Աստծոյ ճանապարհին նահատակութեան մասին լաւ փորագրւած են հայերի պատմական յիշողութեան մէջ, (գիտակցւած մահը, յաւերժութիւն է, իսկ անգիտակից մահը, մահ)։

Ազատորդի Վետերան Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանի դառնաղէտ մահից անցնում են 40 օրեր: Մարդ ով մասնակից եղաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ 8-ամեայ պատերազմին եւ գերեվարւեց:

«ԱԼԻՔ»-ի յատուկ ռեպորտաժը մայրաքաղաքի բնակելի թաղամասերի եւ ազգային կառոյցների վրայ Իսրայէլի յարձակման եւ փրկւածների հետ հարցազրոյցների մասին

Սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրեայ պատերազմը դատապարտելու նպատակով, չորեքշաբթի թւականիս յուլիսի 9-ին, Թեհրանում Իսլամական մշակոյթի եւ մտքի հետազօտական ինստիտուտի, եւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդաժողով՝ ներկայութեամբ Իրանի Իսլամական խորհրդարնում կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ հոգեւոր առաջնորդների:

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապէս եղել է հայ ժողովրդի ազգային ինքնութեան ողնայարը, նրա նկարագրի յենասիւնն ու հոգեմտաւոր, արժէքային եւ բարոյական համակարգի երաշխաւորը՝ յատկապէս պետականութեան բացակայութեան պայմաններում:

Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակին
Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակին:

Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ երէկ՝ երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում, մասնակցութեամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետներ՝ Սուրիկ Աբնուսեանի եւ Սեւակ Հաթամեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ խորհրդի դիւանի ու անդամների կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում, որի ընթացքում, խորհրդարանի պատգամաւորը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները ներկայացրեցին 12-օրեայ պատերազմի ընթացքում ազգային իշխանութեան կատրած աշխատանքները: