Այսու մեր գոհունակութեան եւ երախտագիտութեան խօսքն ենք յայտնում Թեհրանի հայ համայնքի սիրելի ժողովրդին, Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւաորական Ժողովի ընտրութիւններին աննախադէպ ակտիւ մասնակցութեան համար:
Բարձր ենք գնահատում Կենտրոնական Ընտրական յանձնախմբի, ենթայանձնախմբերի, համագործակցող անձանց եւ բոլոր պատասխանատուների նախանձախնդիր աշխատանքը, որոնք ամենայն բծախնդրութեամբ աշխատեցին ընտրութիւնների արդար եւ բարեյաջող անցկացման ուղղութեամբ:
Վստահ ենք, որ ինչպէս միշտ Պատգամաւորական ժողովի իւրաքանչիւր անդամն իր պատասխանատու դերակատարութեամբ եւ համագործակցութեամբ խթան է հանդիսանալու համայնքիս կեանքի բարօրութեան եւ բարգաւաճման:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Սիրելի Հայրենակիցներ՝
Թւականիս յունիսի 16-ին կայացած Թ. Հ. Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, իրենց մասնակցութիւնն էին բերել 87 թեկնածուներ:
Թեհրանի հինգ կենտրոններից, ժողովրդի քւէների արդիւնքում ընտրւել են 39 պատգամաւորներ (ի բացառեալ Թեհրանի թեմին ենթակայ շրջանների):
Թեհրանում ընտրութիւններին մասնակցել են 5655 հոգի, որը ընդհանուր ստացւած քւէների պատկերը հետեւեալն է՝
Ընդհանուր ստացւած քւէներ 5654
Ընդհանուր անվաւեր քւէներ 35
------------------------------------------------------------------------------------------------------
Ընդհանուր հաստատւած քւէներ 5619
Երեքշաբթի, 13 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանին եւ իր տիկնոջը, ովքեր շնորհակալական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:
Երկուշաբթի, 12 յունիս 2023 թւականին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ 10 Քահանայ Հայրերի տեղի ունեցաւ քահանայից ժողովը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ 5 յունիս 2023 թւականը տօնն էր Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 23 յունիս 2023 թ. Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների կազմակերպւել է միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւին:
Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի`
Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու գրասենեակ:
Արձանագրութիւնները՝ յունիսի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին 2023 թ.
Ժամը՝ 9:30-ից 15:30-ը
ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի՝ յայտնում ենք, որ Թ.Հ.Թ. 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնը կայանալու է՝
ՅՈՒՆԻՍԻ 16-ԻՆ (ԽՈՐԴԱԴԻ 26)
Ուրբաթ, 16 յունիս 2023 թւական,
առ. Ժամը 8:00-ից մինչեւ ժամը 18:00-ը
Իւրաքանչիւր ընտրող՝ անհատապէս անհրաժեշտ է իր հետ ունենայ՝
• Անձնագիր (اصل شناسنامه)
• Սոցիալական քարտ (کارت ملی)
Հարկ է նշել, որ Կուսակալութեան յայտարարութեան համաձայն ընտրութեանը կարող են մասնակցել մինչեւ 2007 թւականի յունիս 16-ի (26 խորդադ 1386) ծնւածները: (متولدین 26 خرداد 1386 و پیش از آن)
Թ.Հ.Թ. 17-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Այսու Թեհրանի եւ Ղազւինի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ 5 յունիս 2023 թւականին, տօնն էր Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Սրբոց Հռիփսիմեանց տօնը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, ուրբաթ 23 յունիս 2023-ի առաւօտեան, ուխտագնացութիւն է կազմակերպւել դէպի Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցին: Նոյն օրը առաւօտեան տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզ. ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին հովանաւորելու, նախագահելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի եւ իր վաղամեռիկ դստեր հոգիների խաղաղութեան համար:
Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու իրենց քրիստոնէական հաւատի մէջ:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Սիրելի հայրենակիցներ՝
Քրիստոնէական ջերմ սիրով եւ հայրական անկեղծ զգացումներով ողջունում եմ Ձեզ բոլորիդ եւ աղօթում, որ ամենակալն Աստւած Իր հայրական օրհնութիւնն ու հովանաւորութիւնը միշտ ուղղորդէ Ձեզի հետ:
Երկուշաբթի, 12 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նորընտիր կազմի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայ աշխատանքների մասին:
Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի՝ յայտնում ենք, որ նկատի ունենալով եկեղեցիների ու դպրոցների սուրբ եւ նւիրական առաքելութիւնը, դրանք չեն կարող ընտրապայքարների եւ նմանատիպ քարոզչական աշխատանքների համար յարմար միջավայրեր լինել:
Ուստի՝ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի որոշման համաձայն, 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների թեկնածուների նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթների համար՝ թեմիս եկեղեցիների ու դպրոցների յարմարութիւնների օգտագործումը չեն թոյլատրւել:
Հարկ է նշել, որ այս կապակցութեամբ ուրբաթ, թւականիս յունիսի 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ «Անկախ թեկնածուների միասնութիւն» կոչւող խմբի նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթը, որը կազմակերպւել էր առանց համադրութեան ու Թեմական խորհրդի թոյլտւութեան, կանխւեց Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի կողմից:
Այսու, յարգելի բոլոր թեկնածուներին յայտնում ենք, որ նկատի ունենալով եւ յարգելով վերոյիշեալ որոշումը, իրենց նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթները միութիւնների հետ համադրաբար, կազմակերպեն միութիւններում կամ յարմար նկատւող այլ վայրերում:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ