Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Աստւածածնի տուփի գիւտի տօնը նշում է Հոգեգալստեան հինգերորդ կիրակի օրը: Ս. Աստւածամօրը նւիրւած այս տօնը սահմանւել է հետեւեալ առիթով:
Ս․Տրդատ Գ Հայոց Արքայի եւ Ս․ Գրիգոր Լուսաւորչի ճակատագրերը սերտօրէն ասես ընդլեզւած լինէին։ Տրդատի հայր՝ Խոսրով թագաւորը զոհ գնաց Սուրէնի«Ապագայի Լուսաըորչի» հօր՝ Արշակունեաց պահլաւունի իշխան Անակի դաւադիր սպանութեան։ Վերջինս մահամերձ թագաւորի հրամանով, ընտանեօք հանդեձ, փախուստի ճամբին, Արաքսի կամուրջի վրայ, սպանւում, ու միայն նրա նորածին մանուկը փոքրիկ Սուրէնը կենդանի մնալով իր գաղտնի քրիստոնեայ դայեակի միջոցով կեսարիա է տարւում, ուր մեծանալով քրիստոնեայ ընտանիքում, ամուսնանում է Սուրբ Աթանագինէսի քրոջ՝ Մարիամի հետ։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից յետոյ երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրոպայ» տօնը: Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնւել է մօտ 360 թւին, Տարօնի Հացեկաց գիւղում: 406 թւին Ասորիքի Եդեսիա քաղաքում Ս. Մեսրոպն աստւածային տեսիլքի միջնորդութեամբ ստեղծում է հայոց 36 գրերը: Նա իր երկու աշակերտների՝ հետ ձեռնարկում է Աստւածաշնչի հայերէն թարգմանութիւնը: Առաջին գիրքը, որ սկսում են թարգմանել, լինում է Առակաց գիրքը: Նրանց է միանում նաև հայոց Սահակ կաթողիկոսը: Այն բնագրին մօտ լինելու շնորհիւ իրաւամբ կոչւում է «թագուհի թարգմանութեանց»: Իսկ առաջին հայերէն նախադասութիւնը, որ Մաշտոցը թարգմանում է Աստւածաշնչից, հետևեալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Այսօր՝ Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Աստւածաշնչային մեծ Մարգարէներից՝ Դանիէլ մարգարէի եւ նրա երեք հաւատարիմ ընկերների,Միսաքի, Աբեդնագովի եւ Սեդրակի յիշատակը։
Մ.թ.ա. 597թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, երբ Երուսաղէմը գրաւեց, հրեայ ժողովրդին գերի տարաւ Բաբելոն:
Սոյն թւականի յունիսի 21-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 9-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով՝ (هدایت تحصیلی و تعیین رشته پایه نهم)
Արդէն քառորդ դար է անցել բախտորոշ ու անկիւնադարձային այն օրից, երբ Անթիլիասում հաւաքւած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերի պատգամաւոր ներկայացուցիչները արժանաւորապէս ընտրեցին այդ օրերի Լիբանանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արամ Ս. Արք. Քեշիշեանին, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։
ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈևՉԻ
Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ բոլոր սրբերի նշխարները Հայ Առաքելական եւ ընդհանարական եկեղեցու համար նւիրական ու սրբազան նշանակութիւն են ունեցել, քանի որ նրանց սրբակենցաղ, յարատեւ աղօթքի ու Աստծու հետ ունեցած մտերմութեան բերումով, Սուրբ Հոգին նրանց աճիւնի վրայ յաւերժական հանգչումով հրաշագործութեան զօրութիւն է պարգեւել, որին մենք ականատես ենք լինում Աստւածաշնչում, Թագաւորաց գրքում յիշւած Եղիսէ մարգարէի ոսկորների ազդմամաբ երիտասարդ հանգուցեալի յարութեան դրւագում։
Չորեքշաբթի 2020 թ. յունիսի 17-ի առաւօտեան, համայնքում աշխատող որոշ քոյր միութիւնների ցանկութեամբ ու առաջարկով Ի.Հ. Արհեստաւորների միութեան յարկի տակ գումարւեց խորհրդակցական հանդիպում: Հանդիպմանը ներկայ էին Հ.Մ. «Արարատ» Կ. նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, Հ.Մ. «Սիփան» Մ. փոխնախագահ՝ պրն. Գեւիկ Մարութեանը, Հ.Մ.Մ. «Նայիրի» Մ. նախագահ՝ պրն. Ալֆրէդ Քեշիշեանը, Հ.Մ. «Սարդարապատ» Մ. նախագահ՝ պրն. Մուշեղ Ծատուրեանը, Հ.Ուս. «Չհարմահալ» Մ. նախագահ՝ պրն. Վազրիկ Յակոբեանը եւ Ի.Հ. Արհեստաւորների Մ. նախագահ՝ պրն. Ժորժիկ Խուդավերդեանը: Հանդիպմանը հրաւիրւել էր նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:
Այսու մեր սիրելի համայնքի ուշադրութեանն ենք յանձնում, որ նկատի ունենալով երկրում տիրող կորոնավիրուսի համավարակը եւ արտակարգ իրավիճակը, հարկաւոր է հնազանդւել ու գործադրել այն կանոնները, որոնք մեզ կը թելադրեն առողջապահական կենտրոնները:
Կոստանդիանոս կայսրը՝ ծնւել է 275 թ-ին, այժմեան Սերբիոյ Նիշ քաղաքում: Որդին է Հեղինէ անունով կնոջ եւ Կոստանդիոս յայտնի զօրավարի, ով յետոյ կեսար դառնալով տիրում էր Գալիաում եւ Անգլիայում: Կոստանդիանոս կայսերը, Մաքսենտիոս եւ Դիոկլետիանոս հակաքրիստոնեայ կայսերների դէմ մղած ճակատամարտերի ժամանակ, խաչի տեսիլքը տեսնելով, ի վերուստ պատգամ է ստանում, թէ․«Խաչով պէտք է յաղթես»։ Նա անսալով երկնային խոստման, իր ճակատագրական ճակատամարտի ժամանակ, Տիրոջ նշանը բանակի առջեւից տանելով, արժանանում է խոստացւած յաղթանակին։