ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 02 Յուլիսի 2020;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 03 Յուլիսի 2020;
Պահք ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 04 Յուլիսի 2020;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 05 Յուլիսի 2020;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 06 Յուլիսի 2020;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 07 Յուլիսի 2020;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 08 Յուլիսի 2020;
Պահք ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հինգշաբթի 09 Յուլիսի 2020;
Տօն՝ Սրբոյն Եղիսէի մարգարէին

Ուրբաթ 10 Յուլիսի 2020;
Պահք Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 11 Յուլիսի 2020;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

14 յունիս 2020 թւականին Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցին տօնեց Կաթողիկէ Ս. Էջմիածնի կառուցման տօնակատարութիւնը։ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցւեց Ս. եւ անմահ պատարագ։

Յընթացս Ս. Պատարագի թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր քարոզի մէջ անդրադարձաւ օրւայ խորհրդին մատնանշելով տօնի կարեւորութիւը համայն հայ ազգի եւ ի մասնաւորի հայ անհատի կեանքի մէջ եւ իր խօսքը ուղղելով ժողովրդին ասաց.

Այսօր մեր տօնացոյցը մեզ յիշեցնում է, որ այսօր տօնն է Կաթողիկէ Ս. Էջմիածնի։

Սրբազան հայրը լայնօրէն անդրադարձաւ շաբաթւայ Սուրբերին եւ Ս.Գրիգոր Լուսաւորչի կեանքին ու գործունէութեանը,թէ ինչպէս Սուրբը վիրապից դուրս ելլնելուց յետոյ անմիջապէս Սուրբ Հռիփսիմեանց եւ Ս.Գայիանեանց կոյսերի անթաղ մարմինները հողին յանձնեց եւ այնուհետ հետամուտ է լինում քրիստոնէութեան տարածման եւ եկեղեցիների կառուցման. Սրբազան Հայրը անդրադարձաւ Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքին ըստ որի Միածինը երկնքից իջաւ եւ իր փառքի լոյսը իր հետ եւ որ պատճառ եղաւ սանդարամետի կործանման։

Հայաստանը դառնում է լոյսի շտեմարան եւ այդ լոյսը ճառագայթում է ամէն տեղ,այս լոյսը վկայութիւնն է մեր երկրի նւիրականութեան, սրբութեան եւ Սուրբը հայոց Տրդատ թագաւորի հետ որոշեցին տաճար կառուցեն,Կեսարիա գնալուց եւ ձեռնադրութիւն ստանալուց յետոյ իրագործւում է նրանց իղձը եւ կառուցում են Էջմիածնի տաճարը։

Կաթողիկէ նշանակում է մայր տաճար եւ մայր տաճարի կառուցումը յատուկ հանդիսութեամբ է տեղի ունենում եւ դառնում է մեր ժողովրդի յարգանքի սիրոյ եւ երկիւղածութեան առարկան։

Որովհետեւ այդ պատերի մէջ Գրիգոր Լուսաւորչի շունչը կայ,կայ ոգին հայ ժողուրդի եւ դրա համար տաճարը ոչ անպայման միայն իր քարեղեն կառոյցով այլ ոգեղեն էութեան համար մեր ժողովրդի յարգանքի եւ սիրոյ առարկան է եղել, եւ մինչեւ հիմա անցնող 1700֊տարիներ շարունակ մեր ժողովուրդը յատուկ երկիւղածութեամբ նաել է Էջմիածնին ,գնացել է Էջմիածին ուխտ է արել,մոմ է վառել,աղօթել է որպէսզի միածինը այն լոյսը որ երկնքից իր հետ իջեցրեց այս աշխարհ լուսաւորի մեր ժողովրդի զաւակները։

Սրբազան հայրը անդրադառնալով տօնից մեզ եկած պատգամին ասաց.՝ Տօնի ոգեկոչումը մեզ մղում է եւ թելադրում որ մենք մտածենք մեր եկեղեցու պատմութեան մասին,մեր հայրերի կենքի մասին սկսած Ս.Գրիգոր Լուսաւորչից մինջեւ մեր օրերի հայրերը որպէսզի նրանց պատմութեան իմացումով մենք զօրանանք,կենսաւորւենք,լիցքաւորւենք եւ հաւատարմօրեն շարունակենք մեր կեանքը Աստծոյ փառքի համար։

Ս. Էջմիածնի տօնը համայն հայութեան տօնն է,մայր տաճարը սեփականութիւնն է հայութեան։

Ս. Էջմիածինը հաւատքի խորհրդանիշ է մեր ժողուրդի կեանքի մէջ,որ մեզ գոտեպնդում է մեր հաւատքի մէջ։

Այնուհետ Սրբազանը անդրադարձաւ երկու կաթողիկոսութիւնների առաջացման պատմութեան եւ աւելացնելով ասաց որ ճիշտ է մենք երկու կաթողիկոսական աթոռ ունենք բայց մեր եկեղեցին,Հայաստանեաց եկեղեցին մէկ է,եկեղեցին ինքը փրկութեան տապանն է որ Աստծոյ եւ փրկութեան առաջնորդողն է,եւ ոչ անպայման քարեղեն կառոյցը,քարեղեն կառոյցները կարող են քանդւել բայց հոգեղեն իրականութիւնը մնում է յաւիտենականապէս։Մենք այսօր արեւելեան հայաստանում, արեւմտան հայաստանում եւ զանազան տեղերում հազարաւոր եկեղեցիներ ունենք որ քանդւած են,բայց Հայաստանեայց եկեղեցին որպէս հոգեղեն կառոյց,որպէս ոգեղեն իրականութիւն կայ ու պիտի մնայ յաւիտեան որովհետեւ այն հաստատւած է Աստւածային ճշմարտութեան եւ իր գլուխը կանգնած է Յիսուս Քրիստոս ինքը։
Հետեւաբար մենք տէր պիտի կանգնենք մեր եկեղեցուն ու եկեղեցիով մեզի հասած հոգեւոր ու ազգային արժեքներին,որպէսզի կարողանանք մեր կեանքը ապրել Աստծու կամքի համաձայն։
Բանաստեղծը ասում է եկեղեցին հայկական հաւատքի բարձր բերդն է որի իւրաքանչիւն քարի տակ դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ ունի։

Մեր եկեղեցուն կառչած մնալով երկինք առաջնորդւելու կարելիութիւնը կունենանք։

Հայութեան ինքնուրոյնութիւնը բնորոշող հոգեւոր իրականութիւն է, ոգեղեն ճշմարտութիւն է։

Հետեւաբար բոլորս կոչւած ենք տէր կանգնելու մեր եկեղեցուն որպէս սրբութիւն սրբոց,որպէսզի մենք էլ շարականագիր վարդապէտի հետ ցնծութեամբ երգենք «Էջմիածին ի հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա ձայնք հնչեցին սանդարամետական անդնդոց տեսեալ ըզլոյս մեծ հայրապետին Գրիգորի պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային» եւ մենք էլ կարողանանք ցնծութեամբ աշխարհին պատմենք մեր եկեղեցու մասին որպէս երկնային ճշմարտութեան թանձրացեալ ներկայութիւնը մեր ժողովրդի կեանքի մէջ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com