ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ


ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈևՉԻ

Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ բոլոր սրբերի նշխարները Հայ Առաքելական եւ ընդհանարական եկեղեցու համար նւիրական ու սրբազան նշանակութիւն են ունեցել, քանի որ նրանց սրբակենցաղ, յարատեւ աղօթքի ու Աստծու հետ ունեցած մտերմութեան բերումով, Սուրբ Հոգին նրանց աճիւնի վրայ յաւերժական հանգչումով հրաշագործութեան զօրութիւն է պարգեւել, որին մենք ականատես ենք լինում Աստւածաշնչում, Թագաւորաց գրքում յիշւած Եղիսէ մարգարէի ոսկորների ազդմամաբ երիտասարդ հանգուցեալի յարութեան դրւագում։

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը իր կեանքի վերջին ժամանակահատւծում իր կաթողիկոսական պաշտօնը իր կրտսեր որդուն՝ Արիստակէսին թողնելով , հեռացաւ մարդկանցից՝ ճգնութեան մէջ ապրելու համար։

Սուրբը հեռանուն է Դարանաղեաց գաւառի Սեպուհ լեռան յայտնի մի քարայր, ուր Հռիփսիմեանց կոյսերի Մանէ կոյսն էր ճգնում։ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը դեռ մուտք չգործած լսում է սրբուհու ձայնը, որ պատւիրում է երեք օրից վերադառնալ ու նրա դին ամփոփել նոյն քարայրում: Սա Տեղի է ունենում 323 թւին: Սուրբը նրա խնդրանքը կատարելուց յետոյ մինչեւ իր մահը մնում է այդ քարայրում՝ ճգնողական կեանք վարելով հրեշտակների դասերն է համալրում։

Մովսէս Խորենացին վկայում է. «Թէեւ նա այնտեղ քարայրում բնակւեց, բայց ժամանակ առ ժամանակ յայտնւում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտներին հաստատում էր հաւատի մէջ:

Պատմահայրը գրում է.«Իսկ Սուրբ Գրիգորը Մանեայ այրում երկար տարիներ աներևութաբար ապրելուց յետոյ, ի Տէր հանգչում՝ փոխադրւում է հրեշտակների կարգերը:

Նա նոյն այրում էլ թաղւում է հովիւների ձեռքով, ովքեր չճանաչելով Սուրբ Հայրապետին` նրա մարմինը ծածկում են քարակոյտով: Սա Լուսաւորչի նշխարների առաջին գիւտն էր:

Հետագայում նշխարների մոռացութեան մատնւած տեղն աստւածային տեսիլքով յայտնւում է Գառնիկ անունով մի ճգնաւորի, ինչն էլ Լուսաւորչի նշխարների երկրորդ գիւտն էր:

Ս. Լուսաւորչի նշխարները ամփոփւում են Դարանաղեաց գաւառի Թորդան աւանում, որը նրա հայրենական սեփականութիւնն էր: Յայտնի չէ, թէ Լուսաւորչի` Թորդանում ամփոփւած նշխարները որ ժամանակներից սկսած բաժանւեցին տարբեր վայրեր: Ս․ Գրիգոր Լուսաւորչի նշխարները քրիստոնէական եկեղեցիների մեծագոյն սրբութիւններն են և իբրև սրբազան մասունք` տարածւել են աշխարհով մէկ:

Նրա մասունքներով պատրաստւած աջերը պահւում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնում։ Ս․ Միւռոնի օրհնութեան ժամանակ գործածւող գլխաւոր սրբութիւններից է Սուրբի Աջը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com