Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական բաժանմունքների կազմակերպութեամբ գումարւող միջ-թեմական երիտասարդական համագումարը սկսեց իր աշխատանքները, 14 Յուլիս 2016-ի առաւօտեան։
Մինչեւ սկսւէր 2015-2016 ուսումնական տարին առանձին աշխատում էին «Նայիրի» ուղեցոյց եւ «Ա. Սողոմոնեան» միջն. տղայոց դպրոցները, սակայն ուսումնական նոր տարեշրջանը զուգադիպեց Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից կրթական նոր համակարգի անցնելուն, ըստ որի ուսումնական շրջանը բաժանւեց երկու 6-ամեայ տարրական եւ միջնակարգ օղակների:
Բարձր հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Սրբազան Արք. Սարգսեանի՝ հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի 2015-16 ուս. տարեշրջանի տարրականի վեցերորդ և միջնակարգի առաջին շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւն՝
Նւիրւած ԱՐՑԱԽում մարտնչող հայ զինւորներին
Անցան դպրոցական եռանդով լի ամիսները և այն էլ այնպէս արագ կարծես թէ դեռ երէկ էր որ մեր փոքրիկները թիթեռնիկների պէս գոյնզգոյն հագուստներով եռանդուն, աշխոյժ և ուրախ մուտք գործեցին «Ալմաստ և Անդռէ Ահարոնեան» մանկապարտէզ:
Հ. Բ. Ը. Միութեան Նւարդ Գիւլբենգեան դպրոցը 2015-16 ուսումնական տարեշրջանը բոլորեց լի եռանդով և յաջող աշխատանքներով, որը կը ներկայացւի ներքոյ զեկոյցով:
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան թեմիս երբեմնի հայաբնակ շրջանները տւած իր հովւական այցելութիւնների շարքին, ուրբաթ 8 Յուլիս 2016-ին ընկերակցութեամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի եւ Թեմական Խորհրդի ներկայացուցիչ պրն. Մինաս Աղանեանսի այցելեց Ղարաղանի երբեմնի հայաշատ եւ այժմ դժբախտաբար հայաթափւած շրջանի Ս. Սարգիս եկեղեցին։
Շաբաթ 9 Յուլիս 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդին, որը եկել էր Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի տօնակատարութեան հարցով Սրբազան հօր յորդորները լսելու։
Կիրակի 3 Յուլիս 2016 ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուսի Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։
Շատ սիրելի քոյրեր եւ եղբայրներ, Հանգամանաւոր ներկայացուցիչներ եւ թանկագին բարեկամներ,
Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան բացայայտ օրինակներից կարելի է համարել իւրաքանչիւր տարի Ռամազան ամսում, հովանաւորութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւող ընթրիք-երեկոն, ի պատիւ՝ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատու անձանց: Նմանօրինակ միջոցառում տեղի ունեցաւ երէկ՝ յուլիսի 2-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: