Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր Նամակը Լ.Ղ.Հ.-ի Նախագահին

Նորին Վսեմութիւն՝
Բակօ Սահակեան,
Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան - Ստեփանակերտ

Մեծայարգ Պրն. Նախագահ, 

Դառն կսկիծով ու խոր ցաւով լսեցինք Ադրբեջանի բանակի բարբարոսական, անհասկանալի ու անակնկալ յարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակչութեան վրայ, որի իբրեւ հետեւանք տասնեակ անմեղ զոհեր եւ վիրաւորներ եղան ե՛ւ բանակից ե՛ւ բնակչութիւնից։

 

Մենք անընդունելի ու դատապարտելի այս արարքը նկատում ենք մի խաղաղ ու ստեղծագործ ժողովրդի դէմ անարդարանալի աքտ, որով ամբողջ տարածաշրջանի խաղաղութիւնը վտանգի է ենթարկում։ 

Մենք կոչ ենք անում խաղաղասէր ու ճնշւած ժողովուրդների պաշտպան Իրանի Իսլամական Հանրապետութեան, որ հնարաւոր բոլոր միջոցները օգտագործի վերջ տալու պատերազմական գործողութիւններին, որոնց զոհ են գնում տասնեակ անմեղ զոհեր երկու կողմերից հաւասարապէս։ 

Զօրակցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան քաջարի բանակին, ինչպէս նաեւ արիասիրտ  հայ ժողովրդի, համոզւած լինելով, որ նա ով իր արդար իրաւունքների ու հայրենիքի համար է կռւում նրան պարտութիւն չկայ։ 

Աղօթում ենք մեր նահատակ զինւորների եւ զոհերի հոգիների խաղաղութեան եւ նրանց ծնողների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ առաւել մարտունակութիւն եւ աստւածային օրհնութիւն եւ պաշտպանութիւն մեր սիրելի ժողովրդին։

Մնամք քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնութեամբ: 

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ