Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՅՐԵՐԻ ՏՕՆԻ ՈՐԱԽ ԱՌԻԹՈՎ Ձօնւած՝ Բոլոր Հայ Մայրերին ու կանանց (Թարգմանութիւն)

ԵՐԲ ԱՍՏՒԱԾ ԿԻՆՆ (ՄԱՅՐՆ) Է ՍՏԵՂԾՈՒՄ 

Աստւած 6-րդ օրը ուշ ժամին երբ կինն էր ստեղծում, մի հրեշտակ մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այդքան ժամանակ տրամադրել այս մէկի ստեղծման համար»։

Տէր Աստւած պատասխանեց հրեշտակին ու ասաց. «Միթէ՞ չտեսար այն բոլոր մանրամասն յատկութիւնները, որ նրան ձեւաւորելու համար եմ նկատի ունեցել»։ Եւ Աստւած շարունակելով ասաց. «Նա պէտք է լւանալու լինի, բայց ոչ բլաստիկից։ Պէտք է 200-ից աւել շարժող մասեր ունենայ, որոնք փոխարինելի լինեն եւ նա պէտք է բոլոր ճաշատեսակներով պաշտօնարկի։ Նա պէտք է կարողանայ մի քանի երեխայ միաժամանակ գրկել, նաեւ՝ այնպէս սեղմել իր գրկին, որ ամէն ինչ բուժի՝ վիրաւորւած ծնկից մինչեւ կոտրած սիրտը։ Եւ այս բոլորը պէտք է անի միայն երկու ձեռքով»։

Հրեշտակը մեծապէս տպաւորւած՝ ասաց. «Միայն երկո՞ւ ձեռքով, սա անկարելի է» եւ աւելացնելով հարցրեց. «Սա՞ է բնօրինակը։ Մէկ օրւայ համար սա շատ մեծ աշխատանք է Տէ՛ր, մինչեւ վաղը սպասիր եւ յետոյ ամբողջացրու այն»։

«Ո՛չ», պատասխանեց Տէր Աստւած, «Արդէն աւարտելու եմ հասած այս ստեղծագործութիւնը, որը իմ սրտի ամենահամակրելին պիտի լինի։ Եւ շարունակելով իր խօսքը ասաց. «Նա երբ հիւանդանայ ինքն իրեն կը բժշկի եւ կարող կը լինի օրը 18 ժամ գործելու»։

Հրեշտակը աւելի մօտենալով դիպաւ կնոջ.  «Բայց նրան շատ փափուկ ես ստեղծել, ո՜վ Տէր», ասաց հրեշտակը։ Եւ Տէրն պատասխանեց. «Թէեւ նրան փափուկ եմ ստեղծել, բայց միաժամանակ նրան շատ ուժեղ եմ ստեղծել. Դու չես կարող երեւակայել, թէ նա ի՛նչքան կարող է տոկալ եւ ինչպիսի բաների յաղթահարել»։

«Նա կարո՞ղ է մտածել», հարցրեց հրեշտակը։ «Ո՛չ միայն կարող է մտածել, այլեւ կարող է տրամախոհել ու բանակցել» պատասխանեց Աստւած։

Հրեշտակը այս անգամ կնոջ այտին դիպաւ ու ասաց. «Տէ՜ր, ինձ այնպէս է թւում, որ այս ստեղծածիցդ ջուր է կաթում, երեւի նրան շատ ես ծանրաբեռնել»։ «Նա ջուր չի կաթեցնում» պատասխանեց Տէրը, «դա արցունք է» ասելով՝ ուղղեց հրեշտակի արտայայտութիւնը։

«Դա ի՞նչ բանի համար է» հարցրեց հրեշտակը. Եւ Տէր Աստւած պատասխանեց. «Արցունքը նրա կերպն է արտայայտելու իր ցաւն ու վիշտը, կասկածները, սէրն ու մենակութիւնը, իր տառապանքներն ու հպարտութիւնը»։ 

Սա մեծ տպաւորութիւն թողեց հրեշտակի վրայ, որը Տիրոջ դառնալով ասաց. «Տէ՜ր, դու հանճար ես»։ Եւ կնոջ համար ասաց. «Նա իրապէս որ սքանչելի ու հրաշալի ստեղծագործութիւն է»։

Իրապէս որ այդպէս է կինն ու մայրը, ասաց Աստւած ու շարունակեց. «Նա ունի այնպիսի մի զօրութիւն, որ զարմացնում է այր մարդուն։ Նա կարող է դիմագրաւել խնդիրներ ու ծանր աներեւակայելի բեռներ կրել։ Կինը իր մէջ պարփակում է ուրախութիւն, սէր, մտածում ու կարծիք։ Նա ժպտում է, երբ ուզում է աղաղակել։ Նա երգում է, երբ զգում է, որ պէտք է լաց լինի։ Նա լաց է լինում, երբ ուրախ է եւ ծիծաղում՝ երբ վախենում է։ Նա բուռն կերպով պայքարում է իր հաւատացածի համար, կուրծք է պարզում անարդարութեան դէմ եւ երբ աւելի լաւ լուծում է տեսնում “ոչ”-ը երբեք իբրեւ պատասխան չի ընդունում։ Նա իր անձն է զոհում, որպէսզի իր ընտանիքը բարգաւաճի ու զարգանայ։ Նա վախով բռնւած իր բարեկամին բժիշկի է տանում եւ իր սէրը անպայմանաւոր կեսպով մատակարարում է բոլորին։ Նա լացում է, երբ իր զաւակները յաջողութիւն ու յաղթանակ են արձանագրում։ Ուրախանում է, երբ իր բարեկամները լաւ վիճակի մէջ է տեսնում։ Նա երջանիկ է լինում, երբ լսում է մի ծնունդի կամ ամուսնութեան մասին։ Եւ նրա սիրտը կոտրում ու ցաւում է, երբ լսում է մի բարեկամի կամ հարազատի կորուստի գոյժը. բայց, գտնում է ուժը շարունակելու կեանքը։ Նա քաջ իմանում է, որ մօր ու կնոջ մի համբոյրը ու գրկում անանձնական սիրով սեղմելը կարող է մի կոտրած սիրտ բուժել»։ 

«Այս բոլորով հանդերձ, սակայն նա մի մեծ թերութիւն ունի» ասաց Տէր Աստւած։ Եւ հրեշտակը ցնցւած զարմանքով նայեց Աստծուն եւ հարցրեց. «Արդեօք, այդ ի՞նչ կարող է լինել»։ Եւ Տէր Աստւած պատասխանեց. «ՆԱ ՄԻՇՏ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՐ ՅԱՐԳԸ, ԹԷ ՈՐՔԱ՜Ն ԹԱՆԿ Է ԱՐԺՈՒՄ»։

Համբուրում եմ ձեր ձեռքերը եւ որդիաբար շնորհաւորում եմ ձեր եւ համայն մայրերի քաղցր եւ անփոխարինելի տօնը սիրելի մայրեր եւ քոյրեր, եւ հայցում Աստծուց որ տիպար եւ օրինակելի մայրերի թիւը հազարապատիկով աւելացնի մեր իրականութեան մէջ եւ ձեր բոլորի կեանքը շնորհազարդի առողջութեամբ, արեւշատութեամբ, ուրախութեամբ եւ գոհունակութեամբ, եւ իր հայրական գրկում սեղմած ապահով առաջնորդի ձեր քայլերը միշտ իր սուրբ կամքի համաձայն եւ իր Ամենասուրբ Երրորդութեան փառքի համար։ Թող Աստւածամօր մայրերի Մօր շնորհքն ու առաքինութիւնները ձեր եւ ձեր սիրելիների կեանքերն հարստացնի ու նրա բարեխօսութիւնն էլ միշտ ձեզ ընկերակից լինի։   Ամէն։

Մակար Եպս. Աշգարեան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ