2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, շաբաթ, Հոկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Արաքս» դպրոց:
Արդէն տարիների աւանդութեամբ, նւիրականացել է «Աստւածաշնչի օր»ւան նշումը Թեհրանի հայոց թեմում։
«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի մշակոյթի շաբաթւայ առիթով ունեցել է հետևեալ աշխատանքները և այցելուները՝
«Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն կանացի բժիշկների միջոցով՝
16-րդ Պատգամաւորական Ժողովի Ընտրութիւնների Կենտրոնական Ընտրական Յանձնախմբի Պաշտօնական Կայքէջն է՝
Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն։ Սրբոց Թարգմանչաց վարդապետաց կատարած անփոխարինելի ու անկրկնելի արարումով հայը գտաւ իր դէպի յաւերժութիւն ճանապարհը։
Կիրակի Հոկտեմբերի 9-ի կէսօրին, 15 գերմանացի, Շւեդացի և Աւստրիացի թուրիստներ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, ապա Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց իրենց:
Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի նաև միջազգային հիւրերին, որոնք Քրուաթիայից եկած՝ իսլամ-քրիստոնեայ պատւիրակութիւն էր, գլխաւորութեամբ Քրուաթիոյ ՄիւՖթի՝ դոկտ. Ազիզ Հասանովիչի եւ միջ-կրօնական երկխօսութեան կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ դոկտ. Մուհամեդ Մահդի Թասխիրիի։
Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց մի խումբ եւրոպացի ուսանողներ եւ փրոֆէսորներ, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։ Նրանք արդէն եղել են Ուրմիա, այնուհետ Ս. Ստեփանոսի ու Ս. Թադէի վանքերը եւ Խոյի Ս. Սարգիս եկեղեցին։