Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ մեր իրանահայ երեք թեմերի սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Իր հովւապետական այցելութեան ծիրին մէջ եւ միաժամանակ Իրանի Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան նախագահութեան եւ Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրին ընդառաջելով, յառաջիկայ տարւայ յունւարի 11-ից մինչեւ յունւարի 22-ը Իրան է այցելելու:
Վեհափառ Հայրապետն Իր կեցութեան շրջանին, նախագահելու է մշակութային երեկոյթներին, ինչպէս նաեւ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի վախճանման 850-ամեակին նւիրւած ձեռնարկներին:
Զայս կը հաղորդենք մեր ժողովրդին՝ առ ի գիտութիւն:
Մանրամասնութիւնները կը տեղեկացւի յետագայ յայտարարութիւններում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 30 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:
Երեքշաբթի 29 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու Ղարաղանի գերեզմանատան նորոգութեան առիթով տեղի ունենալիք արարողութեան մասին:
Երեքշաբթի 29 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Իրանի Սրբազան Պայքարի լրագրողների կազմակերպութեան փոխնախագահ՝ պրն. Սալեհիի, ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Զաքարիայի, հանրային կապի պատասխանատու՝ պրն․ Մոլաւիի, նահատակաց կազմակերպութեան գործերի համադրիչ՝ պրն. Վահիդ Սամաւաթի, նիւթականի պատասխանատու՝ պրն. Հեսամէդին Ամիր Հոսէյնիի, յատուկ ծրագրերի համդրիչ՝ պրն. Ամիր Հոսէյն Շիր Աֆքանիի եւ արարողութեան պատասխանատու՝ պրն. Էրֆան Ամիր Հոսէյնիի հետ։
Երկուշաբթի 28 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ժամանակի Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետ եւ միաժամանակ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Օգոստոսի 24-ին իր գրասենեակում ընդունեց Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նւիրւած երաժշտական երեկոյի իրականացման համար Թեհրան ժամանած «Խաչատրեան Տրիօ»-ի երաժիշտներ՝ Արմինէ Գրիգորեանին (դաշնակահար), Կարէն Շահգալդեանին (ջութակահար) եւ Կարէն Քոչարեանին (թաւջութակահար), որոնց ուղեկցում էր Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդական Սէրգէյ Գրիգորեանը եւ խորհրդական Լիլիթ Սարգսեանը:
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, 2 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան ժամը 6:30-ին, նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու կիրակնամուտի հանդիսաւոր արարողութիւն իսկ ժամերգութեան աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Արցախի հանրապետութեան համար նահատակւած հայ ժողովրդի զաւակների հոգիների խաղաղութեան համար:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութեան` ի յարգանք մեր բազմահազար նահատակների:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հինգշաբթի, 24 օգոստոս 2023 թւականին, Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի խմբագրական խորհրդի քարտուղար, պատմական գիտութիւնների թեկնածու, հայ ժողովրդի բարեկամ` պրն. Աբբաս Էղբալ Մեհրանին։ Հանդիպմանը ներկայ էր նաեւ տկն. Արփի Ալավերդեանը։
Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 23 օգոստոսի 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան եւ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի անձնակազմերը։
Չորեքշաբթի, 23 օգոստոս 2023 թւականին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի գլխաւորութեամբ կայացաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների համատեղ հանդիպումը։