Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ի ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՐՑԱԽԻ՝ «ՂՕՂԱՆՋ ԶԱՐԹՕՆՔԻ» ՀԱՒԱՔ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Յանուն Արցախի՝
«Ղօղանջ Զարթօնքի» կարգախօսով մի խումբ թեհրանահայ ակտիւիստների նախաձեռնութեամբ եւ Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ու Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ յուլիսի 24-ին եւ 25-ին ժամը 12:00-ին հնչեցին Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիների զանգերը:

Զանգերի ղօղանջը իրականացաւ նաեւ Նոր Ջուղայում: Երեքշաբթի, յուլիսի 25-ին զանգերի ղօղանջի հետ միաժամանակ, ի զօրակցութիւն Արցախի, տեղի ունեցաւ նաեւ ժողովրդական հաւաք: Նախաձեռնողների անունից հաւաքի ընթացքում խօսք ընթերցեց Բեսի Յովհաննիսեանը:

Խօսքի ընթացքում նշւել էր. «Իմ՝ Արցախի ճակատագիրը ցանկանում են տնօրինել սահմանափակ թւով մարդիկ ու խմբեր, որոնք սակայն տիրապետելով ուժի եւ իշխանութեան իրենց հնարաւորութիւններին, անտեսում են իմ անցած ծանր ճանապարհը, ոչ մի աղերս չունեն մարդկային ու ազգային իմ իղձերի հետ, խօսում են խաղաղութիւնից ու ժողովրդավարութիւնից, մերժելով իմ խաղաղ ու ժողովրդական պահանջը»,-ասւած էր խօսքում:

Խօսքի վերջում 4 կէտերով ամփոփւած դիմում էր ներկայացւել Հայոց Առաքելական Եկեղեցու հայրապետներին, ըստ հետեւեալի՝
«1- Ամենօրեայ պարբերականութեամբ եւ ճշտւած տեւողութեամբ ու ժամին հնչեցնել Հայոց Առաքելական բոլոր եկեղեցիների զանգերը՝ որպէս զարթօնքի ու զգաստութեան ղօղանջ՝ համազգային համախմբման համար: 2- Դիմել Սփիւռքի եւ Հայաստանի բոլոր զանգւածային լրատւամիջոցներին արձագանգելու եւ միջազգային հանրութեան, կառոյցների եւ լրատւամիջոցների սեփականութիւնը դարձնելու մեր համազգային համախմբումը՝ ի զօրակցութիւն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւններին: 3- Դիմել Սփիւռքի եւ Հայաստանի հոգեւոր եւ մշակութային, բարեգործական, գիտական, կրթական, հասարակական բոլոր կառոյցներին, ուսուցիչներին, դասախօսներին, գրողներին, անհատ գործիչներին, գործարարներին, կինոգործիչներին, դերասաններին, երգիչներին, նկարիչներին, գրաֆիստներին, պարողներին, մարզիկներին, իրենց հասանելի միջոցներով եւ ձեւերով, ներկայացումներով, կատարումներով, հեղինակային աշխատանքներով արծարծելու Արցախի օրհասական իրավիճակը եւ վերահաս վտանգները՝ իրենց զօրակցութիւնը յայտնելու, նրանց համաշխարհային տարողութիւն տալու այդ շարժմանը: 4- Մենք, մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում՝ մասնակից եւ օգտակար լինել այս ուղղութեամբ կազմակերպւելիք աշխատանքներին, սիրայօժար կերպով մեր փորձառութիւնները եւ մասնագիտական հմտութիւններն ի սպաս դնելու այս գործում՝ խօսքը գործի վերածելու առաքելութեամբ»:

Հաւաքին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը ընթերցեց՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անունից գրութիւնը, որը յանձնւելու է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանին:

Նամակում մասնաւորապէս նշւած էր.
«Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ առաւել դրան, քարոզելու, որ «այդպիսով հայ ժողովուրդը՝ Հայաստանում վերջապէս կարող է խաղաղ ապրել այս երկնակամարի տակ» խօսքը, ոչ թէ միայն խաբկանք է, այլ անմիջական մասնակցութիւն՝ արցախահայութեան եւ ոչ հեռու ժամանակներում հայաստանաբնակ հայ ժողովրդի ցեղասպանութեանը: Մենք՝ իրանահայ համայնքի ազգային երեք թեմերս՝ Թեհրանի, Նոր Ջուղայի եւ Ատրպատականի, խստօրէն դատապարտում ենք այս քաղաքականութիւնը եւ ՀՀ իշխանութիւններից պահանջում, որ անյապաղ հրաժարւեն նման ապազգային եւ ազգակործան քաղաքականութիւնից, Արցախը յայտարարել ինքնիշխան հանրապետութիւն եւ անմիջապէս ստանձնել նրա անվտանգութեան պատասխանատւութիւնը: Այդպիսով հնարաւոր կը լինի գրաւել միջազգային հանրութեան եւ տարածաշրջանի հզօր բարեկամ երկրների, ինչպէս նաեւ միջազգային դերակատար ուժերի եւ երկրների համակրանքը՝ ի դէմս թուրքական հայատեաց քաղաքականութեան: Իսկ եթէ գործող իշխանութիւնները իրենց մէջ չեն գտնում այն կամքը, հզօրութիւնը եւ ազգին ծառայելու պարտակամութիւնը, եւ կամ փորձում են իրականացնել այլ նպատակներ եւ կատարել այլ յանձնարարութիւններ, նւազագոյնը ունենան քաջութիւնը՝ հեռանալու ասպարէզից եւ չվնասեն առանց այն էլ խորապէս վնասւած հայ ժողովրդին՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի: Քանի որ, իրենց բացակայութեամբ հայ ժողովուրդը, վստա՛հաբար կը գտնի իր յարմար ղեկավարներին եւ կը քայլի իր զարգացման ու առաջադիմութեան ուղիով»:

Հաւաքին, եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր խօսքի ընթացքում ընդգծեց. «Մենք այս անցնող ամիսների ընթացքում ահաւոր տագնապի մէջ ենք, որի լուծման համար ձեւեր, ճամբաներ եւ միջոցներ ենք խորհում, որպէսզի կարողանանք այս անել կացութիւնից դուրս գալ»: Սրբազան Հայրը այս վիճակից դուրս գալու միակ ելքի մասին շեշտեց. «Միակ ուղին մեր հաւաքական աշխատանքը ու միասնական ճիգն է, որպէսզի կարողանանք այս մեծ փորձանքից դուրս գալ: Դժւարին օրերի մէջ ենք եւ անտարբերութիւնը Արցախի հարցի նկատմամբ նոյնքան համազօր է դաւաճանութեան»:

Սրբազան Հայրը քաջալերանքով արտայայտւեց Արցախի հայրենակիցների արիութեան մասին, ովքեր ամուր դիմակայում են Արցախում եւ խօսքը ուղղելով միջազգային ատեաններին ընդգծեց. «Մենք մեր պայքարը ամէն գնով պէտք է շարունակենք»: Թեմակալ առաջնորդը նաեւ ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետները եւս իրենց զօրակցութիւնն են յայտնել այս հաւաքի հարցով եւ բոլորն էլ մէկ խօսք ունեն. «Ղարաբաղը մերն է եւ չի կարող ուրիշի սեփականութիւնը լինել, որը նւիրականացած է մեր ժողովրդի արեամբ»:

Յատկանշական է, որ օրւայ միջոցառմանը ներկայ էին՝ Հայաստանից օրերս Թեհրան ժամանած Հայկական համալսարանի 60 ուսանողներ եւ դասախօսներ, ովքեր հաւաքի աւարտին հանդիպեցին Սրբազան Հօրը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչներին:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ