Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐ Է ՅՂԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊՐՆ. ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆԻՆ

Մեծարգոյ պրն. Դաւիթ Իշխանեան
Նորընտիր նախագահ
Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի

Սիրելի պրն. Իշխանեան,
Այսու պաշտօնական նամակով, շնորհաւորում ենք Ձեզ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ ընտրւելու առիթով եւ միանգամայն նաեւ Ձեր այն քաջութեան համար, որով Արցախի Հանրապետութեան պատմութեան ամենէն ծանր եւ դժնդակ պահերին քաջաբար ստանձնեցիք այս ծանր պարտականութիւնը:
Կարող ենք պատկերացնել, որ այս օրերուն Արցախի մեր ժողովուրդն ինչպիսի դժնդակ պայմաններում է յայտնւում միանգամայն վստահ ենք, որ Արցախի մեր հերոսական ժողովուրդը իր ապրելու, գոյատեւելու եւ պայքարի ոգիով պիտի շարունակէ իր գոյութենական պայքարը մեր ժողովրդի ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի դէմ:
Այս առիթով ողջունում ենք Արցախի մեր քաջարի ժողովրդին նրան փոխանցելով Թեհրանահայ մեր ժողովրդի զօրակցութիւնն ու սրտագին բարեմաղթութիւնները:
Թեհրանահայ համայնքը, որին ծանօթ էք Դուք, իր ազգային բոլոր կառոյցներով, ժողովականութեամբ եւ ժողովուրդով Ձեր կողքին է Ձեր նւիրական պայքարի մէջ եւ միանգամայն աղօթում է Արցախահայութեան համար:
Մնամք կրկնակի շնորհաւորութիւններով եւ օրհնութեամբ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
12 օգոստոսի 2023թ.

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ