Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին տեղեկացնում ենք, որ Ս․ Խաչվերաց տօնի երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում մատուցւող Ս. եւ Անմահ Պատարագը, տեղի չի ունենալու։
Ուստի յայտնում ենք, որ կիրակի 17 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան իւրաքանչիւր եկեղեցում, Ս․ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի կունենայ աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ Ս. պատարագի ժամը 16:30-ին
Քարոզ ժամը 17:30-ին
Անդաստան ժամը 18:00-ին
Երկուշաբթի 18 սեպտեմբեր 2023 թւականին, յիշատակ մեռելոց է:
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2023 թւականին, Սուրբ Մինաս եկեղեցում, Ձեռամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Արժ. Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի օրհնւեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը, որով բոցավառւելու է խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանան Համահայկական խաղերը։
Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձի առիթով, կիրակի առաւօտեան, 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն Արցախի գոյամարտի ընթացքին նահատակւած հերոսների հոգիների խաղաղութեան համար։
Կիրակի, 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ` պրն. Արմանդ Դրօրին եւ տկն. Նայիրի Յարութիւնեանին նաեւ Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանին:
«ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է ԵՂԵԼ, ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԻՏԻ՛ ՄՆԱՅ»
Արցախի հռչակման 32-րդ ամեակ՝ Սեպտեմբերի 2-ը հայաշխարհը նշեց հոգեհանգստեան արարողութիւններով ու բողոքի երթերով: Այդ առիթով, շաբաթ սեպտեմբերի 2-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ կիրակնամուտի արարողութիւն, եւ ապա ժամերգութեան աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի Հանրապետութեան նահատակւած հայ զաւակների հոգիների խաղաղութեան համար:
ԱՆՅԱՊԱՂ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ,
ԲԱՅՑ ՈՉ Ի ՀԵՃՈՒԿՍ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ
Այսօր Արցախի անկախութեան տօնն է։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը։
Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ դառնալու վտանգին։ Սակայն, Արցախի ժողովուրդին հաւատքը, վճռակամութիւնը ու յոյսը ո՛չ մէկ ոյժ կրնայ շրջափակումի ենթարկել։
Շաբաթ, 2 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեց Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան տնօրէն Հոջաթ․ Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրին։
Այսու թելադրում ենք Արժ. Քահանայ Հայրերին եւ Եկեղեցական խորհուրդներին, որ կիրակի 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Արցախի Հանրապերութեան Հռչակման օրւայ առիթով, տեղի է ունենալու Հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի հանրապետութեան նահատակւած հայ ժողովրդի զաւակների հոգիների խաղաղութեան համար:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ խուռներամ մասնակցութիւն ունենան կրօնական արարողութեանը՝ ի յարգանք մեր բազմահազար նահատակների եւ Արցախի մեր ժողովրդի:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այս հաղորդագրութեամբ փոխանցում ենք, որ Ասիայի եկեղեցիների խորհուրդը, դատապարտում է Արցախի անօրինական եւ անմարդկային շրջափակումը, որի պատճառով 120.000 անմեղ մարդ սովամահութեամբ ցեղասպանութեան է ենթարկւում Ադրբեջանի կողմից:
Խորհուրդը արդարեւ կոչ է ուղղում համաշխարհային կառոյցներին, յատկապէս Միացեալ Նահանգներին, Ռուսիոյ Դաշնութեան, Ֆրանսիային, Անգլիային եւ անշուշտ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, որ անհրաժեշտ եւ հրամայական տնօրինումներն անեն շրջափակման վերացման համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ