Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի և Եւրոգինէսի յիշատակի օրն է:
Շաբաթ 30 նոյեմբերի 2019 թւականի առաւօտեան, Սրբազան հօր բնակարանում Թ. Հ. Թ. Քահանայից Դասի ներկայութեամբ տեղի ունեցաւ հանդիպում, այցելութիւն։
2019 թւականի նոյեմբերի 30-ին հինգշաբթի «Արտակ Մանուկեան» թանգարանի 11-րդ ամեակին նւիրւած կազմակերպւել էր միջոցառում, «Հայկական գորգերի» ցուցահանդէս, որի ընթացքում ցուցադրւեց պրն. Պարթև Յակոբեանի գորգերից մի քանիսը։
Ուրբաթ 29 նոյեմբերի 2019-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդունեց այցելութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծայարգ պրն. Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ դեսպանատան պաշտօնեայ տիկին Ռուբինա Գալստեանի։
Պրն. դեսպանը բարի եւ շուտափոյթ իր բարեմաղթութիւնները յայտնեց առաջնորդ Սրբազանին։
«Դպրոց Միութիւն Միասնութիւն» Նշանաբանով Միասնական Արշաւ
Ս. ԹադԷոսը և Ս. ԲարդուղիմԷոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքեալներից էին, ովքեր գալով Հայաստան` քրիստոնէութիւն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսաւորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնէութեան արշալոյսին նրանք նահատակւեցին Հայաստանում:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նորընտիր անդամները նոյեմբերի 26-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում են ունեցել Կ.Խ.-ի յանձնախմբերի ներկայացուցիչների հետ: Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը ողջունել է ներկաներին և ցանկացել արդիւնաւէտ աշխատանքային տարեշրջան:
Հ.Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ և Կրթական խորհրդի սերտ համագործակցութեամբ, տասնամեայ դադարից յետոյ, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտների միջև, նոյեմբերի 2-ին կազմակերպւեց գեղագրութեան 6-րդ շրջանի մրցութեան առաջին փուլը: Այն նւիրւած էր ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150 ամեակին:
Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 3 դեկտեմբեր 2019-ի տօնն է Ս. Մինասի:
Շաբաթ 23 նոյեմբեր 2019 թւականի առաւօտեան Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, բնակարանում իրեն այցելութեան էին եկել Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները, յանձինս դոկտ. Ֆէրէյդունին, պարոնայք՝ Միր Դէհղանը, Ալիփուրը եւ տկն. Մոբարհանը, որոնք նաեւ իրենց Նախարարութեան նախարարի բարեմաղթանքները փոխանցեցին Առաջնորդ Սրբազանին: