Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

Չորեքշաբթի, նոյ. 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին:

Երեկոյեան ժամը 6:30-ին մեկնարկած նիստի սկզբում պատգամաւորները շարունակելով նախորդ օրւայ նիստը, նախ ներկայացրին ըստ էութեան հարցադրումներ, արծարծեցին առաջարկութիւններ եւ տեսակէտներ կապւած Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացրած երկամեայ ծրագրի հետ: Պատգամաւորների կողմից կարեւորութեամբ ընդգծւեց համայնքային մի շարք հարցերի, այդ թւում «Րաֆֆի» համալիրի խնդրի լուծմանը զօրավիգ հանդիսանալու, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, գերեզմանատների եւ մի խօսքով ազգային կառոյցների հարցերի կարգաւորմանը, եւ յստակ տւեալների ներկայացման անհրաժեշտութիւնը: Խօսւեց նաեւ այն մասին, որ ըստ նպատակայարմարութեան ժամանակի ընթացքում մարմիններում չներառել նրանց, ովքեր երեք շրջան անդամակցել են ազգային մարմիններին:

Քանի որ Թեմական խորհուրդը շատ սեղմ տողերով էր ներկայացրել երկամեայ ծրագիրը, որը պատգամաւորների մօտ հարցեր առաջացրեց, այս առումով Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը նշեց, որ խորհուրդը ցանկանում է եռամսեայ ժամկէտ եւ համոզւած է, որ մարմինները աշխատանքների առումով պիտի ներկայացնեն ծրագրեր եւ ծրագրերը ներկայացւելուց յետոյ, ծրագրերը ամբողջութեամբ կը ներկայացւի ՊԺ-ին:
Քննարկումների աւարտին ՊԺ-ն հանդէս եկաւ բանաձեւով, ըստ հետեւեալի «Ժողովը լսելով Թեմական խորհրդի առաջարկած երկամեայ գործունէութեան ծրագիրը, գնահատելով ծրագրի դրոյթները, հասաւ այն եզրակացութեան, որ ծրագիրը լրացուցիչ տւեալների կարօտ է: Առ այդ որոշեց յանձնարարել Թեմական խորհրդին, ծրագիրը նախքան 2020-ի Ամանոր, կրկին ներկայացնի ՊԺ-ի դիւանին»: Բանաձեւը հաստատւեց ժողովի կողմից: Ապա ժողովը ունկնդրեց Թեմական խորհրդի կողմից ներկայացւած 1398 թւականի 6 ամսեայ նախահաշիւը, որը քննարկեցին եւ ըստ այդմ առաջադրանքներ ներկայացրեցին պատգամաւորները եւ ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովը եւս ներկայացրեց իր տւեալները եւ ուսումնասիրութիւնները եւ քննարկումներից ու վերանայումից յետոյ հաստատւեց նաեւ նախահաշիւը: Վերջին օրակարգով պատգամաւորները հաստատեցին Թեմական խորհրդի կողմից ազգային բոլոր խորհուրդների եւ մարմինների, անւանացանկերը, որով կէս գիշերին աւարտւեց երկօրեայ նիստը: Պատգամաւորական ժողովը հաղորդագրութեամբ ներկայացնելու է բոլոր ցանկերը:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ