Կիրակի, 2018 թւի հոկտեմբերի 28-ին, ընթացս Ս․ և անմահ պատարագի ընթերցւեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երկար տարիների հոգևոր հովիւ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս քհնյ․ Ղարախանեանի աւագութեան աստիճանին արժանացնելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը։
Ողջունում ենք Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրման 100 ամեակը:
Հարիւր տարի առաջ՝ 1918 թւականի մայիսի 28-ին, հռչակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: Մայիսեան յաղթանակով վերականգնւեց հայ ժողովրդի` դարեր առաջ կորցրած անկախութիւնը:
Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտեմբերի 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:
Շաբաթ 27 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ճարտարագէտ Վարդան Պօղոսեանին, «Արտակ Մանուկեան» թանգարանի պատասխանատու՝ տկն. Ալիս Շահմուրադեանին և Հ.Ճ.Ճ.Մ.-ի ներկայացուցիչ՝ օր. Ալինա Թարվերդեանին:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան անդամ՝ Թովմաս Թովմասեանն երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին այցելեցին «Ազդակ»:
Կիրակի, 21 Հոկտեմբեր 2018-ին, “Le Royal” պանդոկում պաշտօնական ճաշկերոյթ տեղի ունեցաւ ի յարգանս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի՝ իր ձեռնադրութեան 50-ամեակի առիթով։
Հինգշաբթի, 25 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, քաղաքավարական այցով այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Կիրակի, 2018 թւի Նոյեմբերի 4-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի է ունենալու եպիսկոպոսական Ս. և անմահ պատարագ, հոգեհանգստեան արարողութիւն և յոբելեանական հանդիսութիւն՝
Հայ մշակոյթի և Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր և միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։
«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն կանացի բժիշկ՝ Դոկտ. Մոժգան Դեհղանի-ի միջոցով: