Երեքշաբթի, Հոկտեմբերի 16-ին, Հայոց Ազգային «Արաքս» տարրական և միջնակարգ օղակի, «Ն. Գիւրբենգեան» և «Ռոստոմ» տարրական օղակի, նաև «Մ. Մանուկեան» և «Գոհար» միջնակարգ օղակի աշակերտ-ուհիներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
Երեքշաբթի, հոկտեմբերի 17-ի երեկոյեան, «ԻԿՈՖՈՄ»-ի 41-րդ նիստի մասնակիցները, ընկերակցութեամբ «ԻԿՈՖՈՄ»-ի Իրանի նախագահ՝ Սէյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբայիի, այցելեցին Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Ս. Աստւածածին» եկեղեցին:
Յոյսը աղբիւր է կեանքի, մարդս ապագայի կապող ոսկեայ շղթայ է ու հաւատացեալը իր հալածողներից պաշտպանող զրահանդերձ։
Երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան կից աշխատող «Անի» Միութեան Վարչութեան անդամներին, գլխաւորութեամբ վարչութեան նախագահուհի՝ տկն. Նազիկ Մանասեանի:
Երեքշաբթի հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին և դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:
Երկուշաբթի, Հոկտեմբերի 15-ին, Հայոց Ազգային «Շանթ» և «Արարատ» տարրական օղակի, նաև «Մարեամեան» և «Արարատ» Ա միջնակարգ օղակի աշակերտ-ուհիներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 23-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց «Մարիամ» Մանկապարտէզ:
Կիրակի, Հոկտեմբերի 14-ին, Հայոց Ազգային «Թունեան» և «Նայիրի» տարրական օղակի, նաև «Նայիրի-Սողոմոնեան» և «Թունեան-Թովմասեան» միջնակարգ օղակի աշակերտ-ուհիներն այցելեցին Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց «Մարիամ» Հաստատութեան Օրիորդաց և Տղայոց Դպրոցները:
Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի մեկնարկւեց Հայ Գրքի 16-րդ ցուցահանդէսը։